Հունիսի 17-ին՝ ժամը 12:12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Պարզվել է, որ դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է։ Նախնական տվյալներով՝ երեխաներն ու մեծահասակաները ստացել են համապատասխան բուժօգնություն, երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման։
Հանգամանքները պարզվում են։