Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:
.jpg)
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կատարված և ընթացիկ աշխատանքներին:
Ներկայացվել են առաջիկա ամիսների անելիքները, ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հաստատված ծրագրին համապատասխան:
.jpg)
Վարչապետը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի, տեխնիկական սպասարկման և այլ գործառույթների համար նախատեսվող տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
.jpg)
Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն ու միջազգային գործընկերների հետ աշխատանքների պատշաճ համակարգումը COP17-ի բարձր մակարդակով անցկացման նպատակով:
.jpg)