Լոլիկ աճեցնողները դադարեցրել են բողոքի ակցիան՝ ստանալով պետության և մթերող ընկերությունների հավաստիացումը, որ լոլիկը կմթերվի առնվազն 40 դրամով: Ավելի վաղ նշվում էր, թե պահածո արտադրող ընկերությունների հիմնական մասն այս տարի չի մթերում լոլիկ, իսկ մթերողներն էլ ընդունում են ընդամենը 30 դրամով: Խնդրի կարգավորմանը նպաստել է տոմատի մածուկի ներկրումը վեց ամսով արգելելու՝ կառավարության որոշումը:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: