Պարսից ծոցի ջրային ուղիների կառավարման իրանական կազմակերպությունը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի շարժի ամբողջական դադարեցման մասին:
«Տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների պատճառով Հորմուզի նեղուցով անցումը ներկայումս փակ է։
Կայունություն ու հանգստություն հաստատվելուց հետո բոլոր դիմումները կքննարկվեն ըստ հերթականության, և թույլտվությունները կտրամադրվեն աստիճանաբար»,- ասված Է հաղորդագրության մեջ: