Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով աշխատանքների ձևաչափը քննարկվում է, ճեպազրույցում նշել է վարչապետը՝ հավելել, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին փոխարինողի հարցում դեռ որոշում չունի: Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, նկատել՝ այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ:
«Մենք չենք ընդունում այդ մոտեցումը և ասում ենք՝ հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Եվ սա լեգիտիմ դիրքորոշում է»,- պարզաբանել է պետության ղեկավարը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան