Մեծ Բրիտանիայում շոգի պատճառով մահերի թիվը գրեթե կրկնակի գերազանցել է 2025 թվականի ընդհանուր ցուցանիշը՝ վկայում են Մեծ Բրիտանիայի բժշկական անվտանգության հարցերով գործակալության տվյալները:
Այս տարվա մայիս և հունիս ամիսներին շոգի երկու ալիքի ժամանակ գրանցվել է 2 877 մահ: Նշվում է, որ 2024 թվականին գրանցվել է շոգից 1311 մահ, իսկ 2025 թվականին՝ 1504։ Դրանք նախնական գնահատականներ են, բայց արդեն ցույց են տալիս, որ շոգից մահացությունների թիվը մոտենում է 2022 թվականին գրանցված տարեկան ռեկորդին:
Հաղորդվում է, որ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի գնահատականներով՝ այս տարի ամբողջ Գերմանիայում բարձր ջերմաստիճանի պատճառով արդեն մահացել է մոտ 10 հազար մարդ: Բելգիայում հունիսին և հուլիսի առաջին օրերին գրանցվել է 2 հազար մահվան դեպք: Ֆրանսիայում մահերի թիվը, որոնք կապում են հունիսին գրանցված ռեկորդային շոգի հետ, մոտեցել է 5800-ի։