ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
Նիստին մասնակցել են հասարարական խորհրդում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։
Նախարար Դավիթ Խուդաթյանը ողջունել է մասնակիցներին՝ մաղթելով կառուցողական քննարկում։
Նիստի ընթացքում զեկույցներ են ներկայացվել «Ասբեստից տանիքների փոխարինման «Առողջ տանիք» ծրագրի» նախագծի, էներգետիկայի, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառներում իրականացվող աշխատանքների և զարգացման հեռանկարների, ինչպես նաև հանրապետության տարածքում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման և ընթացիկ վիճակի վերաբերյալ։
Կազմակերպվել է հարցուպատասխան ներկայացված զեկույցների թեմաներով։
Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներն առավել համակարգված իրականացնելու նպատակով ձևավորել ոլորտային աշխատանքային խմբեր։