Նախորդ տարվա հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով՝ Կառավարության նիստին թվերը ներկայացրել է վարչապետը, նշել, որ Moody's վարկանիշային գործակալությունը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է կայունից դրականի:
Գործադիրը պետական աջակցություն կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերում գործունեություն իրականացնող արդյունագործական ձկնաբուծական տնտեսություններին, նաև հավելյալ 650 մլն դրամ հատկացրել է Վեդու ջրամբարին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ջրամբարի շինարարությունն ավարտվել է, և այս մասշտաբի ինժեներական ջրային ենթակառուցվածքային նախագիծ երրորդ հանրապետության պատմության մեջ իրականացվում է առաջին անգամ:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: