Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Լի Սինվեյին։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախապատրաստական և բովանդակային աշխատանքները, ինչպես նաև Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (Kunming-Montreal Global Biodiversity Framework) իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Զրուցակիցներն անդրադարձել են COP17-ի շրջանակում ակնկալվող օրակարգային հարցերին, Կունմինգ–Մոնրեալի գլոբալ շրջանակի թիրախների իրականացման առաջընթացին, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության, բնության վերականգնման և միջազգային համագործակցության ընդլայնման կարևորությանը։
Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը՝ ընդգծելով COP17-ի հաջող անցկացման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության կարևորությունը։
Իր հերթին, դեսպան Լի Սինվեյը վերահաստատել է Չինաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը կենսաբազմազանության պահպանության գլոբալ օրակարգին և հաջող համագործակցություն ունենալու Հայաստանի նախագահության հետ՝ COP17-ի շրջանակում։