Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս է եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չի վերադարձել: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։