Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Թիմին հաղթական միավոր է բերել միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը:
Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի, ՖԻԴԵ-ի վարպետներ Վաչե Հովակիմյանի և Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։