Եվրամիությունը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել ավելի քան 1600 ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ նրա, օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Սա կլինի ռեկորդային թվով ընկերությունների ընդգրկում մեկ փաթեթում, հաղորդում է Bloomberg-ը։
Ըստ խնդրին ծանոթ մարդկանց՝ ընկերություններն ունեն ավելի քան 20 միլիարդ դոլար ընդհանուր տարեկան շրջանառություն և ավելի քան 265.000 աշխատող:
Եթե փաթեթը հաստատվի, Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ժամանակ ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների թիվը կավելանա 50 տոկոսով, հավելել են աղբյուրները: Եմ բոլոր երկրները պետք է հաստատեն պատժամիջոցները։