«Քայլ դեպի տուն» ծրագրով Հայաստանում է 132 սփյուռքահայ պատանի՝ 14 երկրից. ևս 111-ը կգան օգոստոսին: «Քայլ դեպի տունը» ուսումնաճանաչողական ծրագիր է, մասնակիցները 13-18 տարեկան: Ոմանք ծրագրին մասնակցելուց հետո կրկին վերադառնում են Հայաստան՝ նաև բնակություն հաստատելու նպատակով: Նախաձեռնության հեղինակները նշում են՝ ծրագրի նպատակը Հայաստանի հետ կապն ամրապնդելն է:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: