Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված հյուրասիրությունից հետո արձանագրված թունավորման դեպքերի կապակցությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Խոհանոցն ու պահեստային հատվածը բարվոք վիճակում են եղել, որոշակի անհամապատասխանությունների մասին կհրապարակեն վերջնական եզրակացությունից հետո: «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցից վստահեցնում են՝ աջակցելու են դեպքի հետ կապված ցանկացած հետաքննության: