Ջերմային հարվածը շոգից առաջացող ամենածանր և կյանքին վտանգ սպառնացող վիճակն է։ Այն զարգանում է, երբ օրգանիզմը չի կարողանում սառեցնել իրեն, և մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է։
Առավել վտանգված են տարեցները, հղիները, փոքր երեխաները, դրսում աշխատողները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները և ալկոհոլ օգտագործողները։
Ախտանշաններն են`
-
ուժեղ գլխացավ,
-
գլխապտույտ,
-
շփոթվածություն կամ գիտակցության կորուստ,
-
տաք, կարմրած և չոր մաշկ,
-
բարձր ջերմություն,
-
արագ սրտխփոց,
-
ծանր դեպքերում՝ ցնցումներ։
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ջերմային հարվածի դեպքում անհրաժեշտ է տուժածին անհապաղ տեղափոխել զով կամ ստվերոտ վայր, հանել ավելորդ հագուստը, մարմինը սառեցնել սառը ջրով կամ սառցե փաթեթներով և հնարավորինս արագ կանչել շտապ բժշկական օգնություն։
Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար`
-
օրվա ընթացքում խմել բավարար քանակությամբ ջուր,
-
կրել թեթև և բաց գույնի հագուստ,
-
խուսափել արևի տակ երկար մնալուց,
-
ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պլանավորել օրվա զով ժամերին,
-
երբեք երեխաներին չթողնել փակ մեքենայում շոգ եղանակին։
Քրոնիկ հիվանդություն ունեցողներին անհրաժեշտ է անպայման խորհրդակցել իրենց բուժող բժիշկի հետ: