Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը։
Միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանի, Բենիկ Ագասարովի և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։