Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ցանկանում են համաձայնության գալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում, սակայն դա կպահանջի զիջումներ երկու կողմերից էլ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, բայց երկուսն էլ ստիպված կլինեն որոշ զիջումներ անել», - ասել է նա։
Սպիտակ տան ղեկավարը բազմիցս նշել է, որ ինքը վերջ է դրել ութ պատերազմի, և որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լիներ ամենահեշտերից մեկը։ «Ես կարծում եմ, որ կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մենք կարող ենք պատկերացնել», - ասել է նա։
Հուլիսի սկզբին Թրամփն ասել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան խաղաղություն են ցանկանում, և որ շուտով «ինչ-որ բան կստացվի»։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտից առաջ։ ԱՄՆ նախագահի ընտրությունը կկայանա 2028 թվականի նոյեմբերին։