«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-20:00-ը, կդադարեցվի Դավթաշեն 4-րդ թաղամասի, Ա. Միկոյանի, Դավթաշեն Ձոր-1 և Դավթաշեն Ձոր-2 թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: