Ազգային ժողովն այսօր ընդդիմության բացակայությամբ հաստատել է 2025-ի պետբյուջեի կատարողականն ու մի շարք կարևոր օրինագծեր քննարկել: Նշվել է, որ Հայաստանը պաշտոնապես ստացել է Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու թույլտվություն: Կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ պատշաճ վերահսկողություն կիրառելու նպատակով ներկայացված օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ կարծիք է հնչել, որ հարկավոր է խախտման համար քրեական պատասխանատվություն նախատեսել:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան