• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է... 16:11
ԵՄ-ն պետք է ավելի մեծ դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում. Ռասմուսեն ԵՄ-ն պետք է ավելի... 12:34
Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ և վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամ Կալանավորվել է առանձնապես խոշոր... 15:17
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:0729 Հնվ, 2023

Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Եգիպտոսի առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Առանձնազրույցի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք Եգիպտոսի Արաբական Հանրապետության առաջին ղեկավարն եք, որ այցելում է Հայաստանի Հանրապետություն, Ձեզ հյուրընկալելը մեծ պատիվ է:

Մեր կառավարությունը և ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի Արաբական Հանրապետության և՛ ժողովրդի, և՛ Ձեր նկատմամբ:

Հույս ունեմ՝ Ձեր այցի արդյունքներով նաև տնտեսական հարաբերությունները մեծ ակտիվություն և լիցք կստանան: Մեծարգո պարոն նախագահ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Բարով եք եկել»:

Իր հերթին Եգիպտոսի նախագահը նշել է. «Նորին Գերազանցություն, մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ինձ ընձեռած հնարավորության, Ձեր հրավերի, ջերմ ընդունելության և Ձեր երկրում լավ հյուրասիրության համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն դինամիկ զարգացման համար, որը մեր կողմից ապահովվում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Երկու երկրների ղեկավար մակարդակներում առկա է փոխադարձ վստահություն, պետք է արձանագրել, որ այդպիսի վստահություն կա նաև երկու երկրների ժողովուրդների միջև: Դա մեզ հնարավորություն է տալիս էլ ավելի հեռանկարային զարգացում ապահովել երկկողմ հարաբերություններում: Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին հավասարապես՝ լինի տնտեսական, թե մշակութային: Բազմաբևեռ և բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար կան շատ հնարավորություններ: Խոսքս վերաբերում է թե՛ տնտեսական, թե՛ փոխադարձ ներդրումների, թե՛ բարձր տեխնոլոգիաների, թե՛ զբոսաշրջության, թե՛ կապի, թե՛ էլեկտրաէներգիայի ոլորտներին»:

Ընդլայնված կազմերով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ կարևոր զրույց են ունեցել Եգիպտոսի նախագահի հետ ու քննարկել երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի շատ հարցեր: «Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է միջազգային ասպարեզում, և թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր վստահությունն էլ ավելի կխորանա Ձեր այս պատմական այցի արդյունքներով: Նաև մեր այս հարաբերությունների ջերմությունը, կարծում եմ, ի ցույց է դնում մեր առանձնահատուկ հարաբերությունները Հայաստանի և արաբական աշխարհի հարաբերությունների համատեքստում: Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և խոսակցության մեջ:

Մեր այս հարաբերությունները, մեր այս ջերմությունն ի ցույց է դնում նաև իսլամական աշխարհի և քաղաքակրթության նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր հարգանքը: Կարևոր գործնական արդյունք է նաև այն պայմանավորվածությունը, ըստ որի՝ կհանձնարարենք մեր նախարարներին, որպեսզի 2023 թվականին միջկառավարական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունենա: Տնտեսական փոխգործակցության զարգացման այն հնարավորությունները, որոնք Դուք մատնանշեցիք, ես ասացի, որ շնորհակալությամբ ենք ընդունում և անպայման ամեն ինչ կանենք այդ օրակարգն իրացնելու համար:

Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը»»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նշել է, որ ՀՀ վարչապետի հետ առանձնազրույցի ընթացքում այն բարեկամական մթնոլորտը և ջերմությունը, որը զգացել է, խոսում է միայն մեկ բանի մասին, թե որքան մեծ փոխադարձ վստահություն ու հարգանք կա երկու երկրների միջև: «Պարոն վարչապետ, թույլ տվեք նաև ասել, որ այն բոլոր կետերը, որոնց շուրջ տեղի ունեցան մեր քննարկումները, պետք է սեղմ ժամանակահատվածում վերափոխվեն գործնական քայլերի, և դա դրսևորվի մեր երկու պետությունների կառավարությունների գործունեությամբ: Կարելի է միջկառավարական հանձնաժողովի նիստերը գումարել հնարավորինս շուտ և մոտ ժամանակահատվածում»»,- նշել է Եգիպտոսի նախագահը:

Կարևորելով միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վարչապետը բարձր է գնահատել Եգիպտոսի աջակցությունը Հայաստանին հատկապես այն կազմակերպություններում, որոնց մեր երկիրը չի անդամակցում։

Հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Եգիպտոսին Հայաստանի աջակցությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու համար։

Բարձր գնահատելով վերջին երեսուն տարիներին ձևավորված միջպետական ամուր կապերը՝ զրուցակիցները կարևորել են տնտեսության տարբեր ճյուղերի, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում փոխգործակցության առավել խորացումը:

Հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը: Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Դիտումների քանակ183
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իսպանիայի Վալենսիա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում 17:3125 Մար, 2023
  • Ոստիկանները երկու օրում թմրաշրջանառության 20-ից ավելի դեպք են բացահայտել 17:1725 Մար, 2023
  • Ուկրաինան դեռ չի կարող հակահարձակում սկսել արևելքում. Զելենսկի 17:0225 Մար, 2023
  • Լուրեր 17:00 | 25.03.2023 17:0025 Մար, 2023
  • Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորամասի կառուցապատման աշխատանքների վերաբերյալ 16:5125 Մար, 2023
  • «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրի ղեկավարի 16:4125 Մար, 2023
  • Պետական դավաճանության կասկածանքով Ստեփանակերտում կալանավորվել է երկու անձ 16:3025 Մար, 2023
  • Նախաձեռնված մոտ 59 հազար քրեական վարույթ, դատարան հասած մի շարք աղմկոտ գործեր. ՔԿ ամփոփումը 16:2625 Մար, 2023
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ 16:1125 Մար, 2023
  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և տնտեսական համագործակցության հեռանկարները 16:0425 Մար, 2023
  • Քաղաքապետարանը մայրաքաղաքում այս տարի կբարեկարգի հարյուրից ավելի բակեր ու տարածքներ 15:5125 Մար, 2023
  • Անահիտ Ավանեսյանի ելույթը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակում 15:3825 Մար, 2023
  • Հարավային Կովկասում պատերազմի ռիսկն իրական է և չի կարող ծառայել Եվրոպայի շահերին. Ռասմուսենի հարցազրույցը Le Figaro-ին 15:3425 Մար, 2023
  • Մասնակի փլուզում Դիլիջանում․ տուժածներ չկան 15:1925 Մար, 2023
  • Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ և վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամ 15:1725 Մար, 2023
  • Բայդենը և Թրյուդոն համաձայնել են խորացնել գործակցությունը հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 15:1125 Մար, 2023
  • Անձնական օգնականի ծառայությունը՝ հանրությանն ինտեգրվելու հնարավորություն 14:5225 Մար, 2023
  • Բնակարան, 4 մլն 715 հազար դրամ. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարագիրը 14:2425 Մար, 2023
  • Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման համար ոչ մի պայման չկա. Զելենսկի 13:5725 Մար, 2023
  • «Վեգա Ուորլդ» ընկերությունը 2022-ին 5 մլրդ 292 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 13:3125 Մար, 2023
  • Իրանի հյուսիս-արևմուտքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել է 165 մարդ 13:0725 Մար, 2023
  • Լուրեր 13:00 | 25.03.2023 13:0025 Մար, 2023
  • Այս հատվածում ենք կառուցելու մեր երազած Ակադեմիական քաղաքը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:5625 Մար, 2023
  • ԵՄ-ն պետք է ավելի մեծ դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում. Ռասմուսեն 12:3425 Մար, 2023
  • Սիրիայի հյուսիս-արևելքում ևս մեկ ամերիկյան ռազմաբազա է հրթիռակոծվել 12:1125 Մար, 2023
  • 24-ամյա կինը 2021-ից ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի համար մեղադրվողը կալանավորվել է 11:5825 Մար, 2023
  • Ներքին գործերի նախարարությունը պատրաստակամ է աջակցելու «Հաւք» ԱԹՍ մրցույթին․ Արփինե Սարգսյան 11:5125 Մար, 2023
  • Գերմանիայի արտգործնախարարը Վրաստանի իշխանությունների հետ քննարկել է Թբիլիսիի եվրաինտեգրման գործընթացը 11:4525 Մար, 2023
  • Վստահ եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև շարունակաբար զարգացող փոխգործակցությունն ապագայում ևս կամրապնդվի. Նիկոլ Փաշինյան 11:3825 Մար, 2023
  • Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ արարքների մեջ Հայաստանին մեղադրելու փորձերը. ՄԱԿ-ում հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը 10:2225 Մար, 2023
  • Հայ և հույն ժողովուրդներն ավելին են, քան բարեկամներ. Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին 09:5025 Մար, 2023
  • Հրդեհ Մայակովսկի գյուղում 09:2425 Մար, 2023
  • Մեկնարկեց «Ազգային թատերական դպրոց» նախագծի առաջին փուլը 08:5925 Մար, 2023
  • Կինոկենտրոնը նախատեսում է վերականգնել և թվայնացնել հայկական բոլոր ֆիլմերը 08:2225 Մար, 2023
  • ԱԺ-ում վավերացվելու դեպքում Հռոմի ստատուտը կունենա հետադարձ ուժ, կվերաբերի նաև Ադրբեջանի ներխուժմանը 00:5825 Մար, 2023
  • Վարչապետին ներկայացվել են փոխվարչապետների գրասենյակների գործունեության հաշվետվությունները 00:3625 Մար, 2023
  • ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 00:2425 Մար, 2023
  • Վարժական հավաքների մասնակիցների սոցիալական իրավունքները կերաշխավորվեն 00:2125 Մար, 2023
  • Մի ԲԿ մատենավարը մեկ այլ ԲԿ տնօրենի միջոցով պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատներ է տվել 14 անձի 00:0825 Մար, 2023
  • Անահիտ Ավանեսյանը ռուս գործընկերոջ հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցության ուղղությունները 23:5524 Մար, 2023
  • Մարգարայի կամուրջը նախկինում ևս բացվել է բարձրաստիճան հայ պաշտոնյայի համար. ԱԳ նախարարը՝ ԱԺ-ում 23:4824 Մար, 2023
  • Մարտի 25-ի եղանակային կանխատեսումները 23:3124 Մար, 2023
  • Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր 23:0424 Մար, 2023
  • Մակրոնը և Լայենը կայցելեն Չինաստան 22:4724 Մար, 2023
  • Առաջիկա շաբաթվանից կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ գործող ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար 22:2124 Մար, 2023
  • Հարցազրույց Արմեն Մելիքբեկյանի հետ 22:1024 Մար, 2023
  • ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. Արցախի ՊՆ 21:5424 Մար, 2023
  • Սուրեն Պապիկյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը 21:3924 Մար, 2023
  • ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ 21:1524 Մար, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 24.03.2023 21:0024 Մար, 2023
  • Մարտ 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5224 Մար, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2023 20:4124 Մար, 2023
  • Շվեյցարիան հետաքննում է իր ռազմական տեխնիկայի մուտքն Ուկրաինա 20:3124 Մար, 2023
  • Փետրվարյան երկրաշարժերից հետո Թուրքիայում գոյացել են 101 մլն տոննա փլատակների բեկորներ և աղբ 20:2524 Մար, 2023
  • Ինչ անել, երբ խախտվում են երեխաների իրավունքները. հավելվածը՝ մրցույթի հաղթող 20:2024 Մար, 2023
  • Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից 20:1624 Մար, 2023
  • ԿԳՄՍՆ-ում կառուցվածքային փոփոխություններ կլինեն. ճշգրտվել է Ակադեմիական քաղաքի ճանապարհային քարտեզը 20:1224 Մար, 2023
  • Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ խորհրդի նիստում ընդգծել է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային առաքելության գործուղման հրամայականը 20:0724 Մար, 2023
  • ՀՀ վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ 20:0424 Մար, 2023
  • Հերթական ծեծկռտուքը՝ Վրաստանի խորհրդարանում 19:5924 Մար, 2023
  • 850 մլն դրամ՝ Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի 8.2 կմ-ի հիմնանորոգման համար 19:5524 Մար, 2023
  • Արևմտահայերէն լուրեր. 24 մարտ. 2023 19:5024 Մար, 2023
  • ՀՀ և ԱՄՆ ապրանքաշրջանառությունն անցած տարի առաջին անգամ գերազանցել է 500 մլն դոլարը 19:4324 Մար, 2023
  • Երթևեկության փոփոխություն՝ Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց խաչմերուկում 19:3724 Մար, 2023
  • Տեսչական մարմնի որոշմամբ այսօրվանից թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպի» գործունեությունը 19:3124 Մար, 2023
  • Սպորտի ոլորտում ունենք լրջագույն անելիքներ. Ժաննա Անդրեասյան 19:2524 Մար, 2023
  • Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի. ՀՀ նախագահը՝ la Repubblica պարբերականին 19:1124 Մար, 2023
  • 3 աշխատանքային, 5 սեռական. թրաֆիքինգի հատկանիշներով 2022-ին 8 քրեական վարույթ է նախաձեռնվել 19:0224 Մար, 2023
  • Լուրեր 19:00 | 24.03.2023 19:0024 Մար, 2023
  • Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս 18:5524 Մար, 2023
  • Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով 18:5024 Մար, 2023
  • ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ՆԳ նախարարությանը 18:4124 Մար, 2023
  • Մհեր Գրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները 18:3424 Մար, 2023
  • Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է 18:2924 Մար, 2023
  • Չարլզ III-ի այցը Ֆրանսիա հետաձգվում է ցույցերի պատճառով 18:2224 Մար, 2023
  • Նման որոշումների չկատարումը Բաքվի կողմից հանգեցնում է միջազգային անվտանգության և խաղաղության սպառնալիքների. Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին 18:1124 Մար, 2023
  • 2022 թ. մայիսին Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու հետ առնչություն ունեցած անձի «Օպելի» անվադողում մեծաքանակ թմրամիջոցներ են հայտնաբերվել 18:0524 Մար, 2023
  • Գրիգոր Մինասյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության վերաբերյալ հարցեր 17:5924 Մար, 2023
  • Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխվարչապետների գրասենյակների կողմից բարեփոխումների հետևողական կյանքի կոչումը 17:5124 Մար, 2023
  • Բողոքի ցույցերի ֆոնին Նեթանյահուն և Սունակը հանդիպումից առաջ հրաժարվել են ծրագրված հայտարարությունից. Jerusalem Post 17:4924 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015