Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրավիրում են մասնակցելու «Նոր կյանք թափոնին» աշխատարանին, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Բնության պետական թանգարանում։
Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է։ Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները միջոցառման ընթացքում կներկայացնեն թե՛ տեսական, թե՛ գործնական մոտեցումներ, որոնք կօգնեն ձևավորել թափոնների պատասխանատու կառավարման մշակույթ և թափոնին տալ նոր կյանք։
Թափոնն արժեքի վերածելով՝ մենք՝
-
նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանմանը,
-
խթանում ենք վերամշակման մշակույթի զարգացումը,
-
նվազեցնում ենք թափոնների բացասական ազդեցությունը,
-
ձևավորում ենք էկոլոգիապես պատասխանատու վարքագիծ։
«Միջոցառման մասնակցության վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով 011 818 555 /5170/»,- նշվում է հաղորդագրության մեջ: