Դեկտեմբերի 16-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Տոյոտայի» վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մայրաքաղաքի Գրիբոյեդովի փողոցում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
«Նույն կերպ վարում էր նաև Հրաչյա Քոչարի փողոցում։
Մայրաքաղաքի պարեկները նույն օրը վերոհիշյալ «Տոյոտան» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- ասված է հաղորդագրությունում: