Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացնում է Հայաստանից միրգ-բանջարեղենի արտահանման հսկողությունը: Այսօրվանից բեռը այլ երկիր կարող է արտահանել միայն իրավաբանական անձը: Խոսքը, իհարկե, անձնական փոքր բեռների մասին չէ: Խստացման պատճառը հանձնաժողովից օրինակով են բացատրում. երբ որևէ ֆիզիկական անձի տվյալով բեռ է արտահանվում, խնդիրներ առաջանալու դեպքում պատասխանատու անձ գտնել չի հաջողվում, ինչն ազդում է երկրի հեղինակության վրա:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան