Միացյալ Նահանգները և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները: ԱՄՆ-ն իրանական 90 օբյեկտ է թիրախավորել, այդ թվում ՀՕՊ համակարգեր, անօդաչու թռչող սարքերի պահեստներ և ենթակառուցվածքներ: Տեղեկություններ կան, որ թիրախավորվել է նաև Բուշերի ատոմակայանը:
Ըստ իրանական կողմի՝ կան զոհեր: Ի պատասխան ամերիկյան նոր հարվածների՝ Իրանը կրկին թիրախավորել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաները և օբյեկտները: Ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին կրկին բարձրացել է նավթի գինը:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան