Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը հարկադրել է շատ երկրների էներգիայի արտադրության այլ մեթոդների անցնել: Եվ դա, ըստ Միջազգային էներգետիկ գործակալության վերլուծության, հանգեցրել է գազի պահանջարկի կրճատման: Դա կարող է բերել և գնի նվազման: Ըստ մասնագետների՝ գնի նվազումը դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա: Սակայն փորձագետները նշում են նաև, որ մենք անուղղակիորեն զգալու ենք Իրանի և Ռուսաստանի ներքաղաքական զարգացումների ազդեցությունը, քանի որ գազ ներկրում ենք հենց այդ երկու երկրից:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան