Երևանում մեկնարկում են կառավարության ֆինանսավորմամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները: Երևանի և Գյումրիի համար տարեկան մինչև 50 կմ ճանապարհ հիմնանորոգելու հանձնարարությունը վարչապետինն էր՝ հաշվի առնելով այս քաղաքներում կառավարման գործընթացների առանձնահատկությունն ու ճանապարհների վիճակը: Հիմնանորոգումից առաջ, ըստ մասնագետների, կարևոր է, որ նախ նորացվեն ջրահեռացման, կապի ենթակառուցվածքները, որ նոր ճանապարհը հետո քանդելու կարիք չլինի:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: