Թուրքական մամուլը գրում է, որ երկիրն իր ունեցած ռուսական S-400 համակարգերն ուղարկում է Պարսից ծոց, դրանք արդեն վաճառվել են երրորդ երկրի: Որոշ աղբյուրներ պնդում են, որ գնորդն Արաբական Միացյալ Էմիրություններն է, որոշները՝ որ Կատարը։ Ըստ աղբյուրների՝ երկու երկրին էլ անհրաժեշտ են ՀՕՊ համակարգերը՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին տարածաշրջանում էսկալացիայի պատճառով։ Անկարան դեռևս պաշտոնապես չի հայտարարել գործարքի մասին։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ռուսական համակարգերը վաճառելով՝ Անկարան կազատվի նաև ամերիկյան պատժամիջոցներից։ Դա կարող է օգնել Թուրքիային ԱՄՆ-ից F-35 կործանիչների գնման թույլտվություն ստանալ:
Կրեմլից մեկնաբանել են այս տեղեկությունը: Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտնել է, որ Մոսկվան կապի մեջ է Անկարայի հետ՝ նախկինում Թուրքիա մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով: «Միայն կարող եմ ասել, որ սա խիստ զգայուն հարց է։ Կշարունակենք շփումները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը։
Մանրամասները՝ տեսաշարում: