Իրանի հետ վերջնական համաձայնություն չի լինի, եթե Միացյալ Նահանգները չստանա իրանական հարստացված ուրանը՝ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կպնդի, որ Իրանի հետ վերջնական գործարքը ներառի իրանական հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցումը Միացյալ Նահանգներին։
Պաշտոնյան նաև նշել է՝ եթե Իրանը դիմադրի փոխանցմանը, ԱՄՆ-ն «ունի հակազդելու բազմաթիվ տարբերակներ», այդ թվում՝ «շարունակել օգտագործել ռազմական, դիվանագիտական և տնտեսական լծակները»։
CNN-ն էլ, հղում անելով արբանյակային պատկերներին, հաղորում է, որ հնարավոր է՝ իրանցի մասնագետներն աշխատում են ԱՄՆ հարվածներից վնասված միջուկային օբյեկտների վերականգնման ուղղությամբ:
Մասնավորապես, Պարչինի ռազմական օբյեկտում հունիսին և հուլիսին փորձեր են արվել վերանորոգել պաշտպանական կառույցները, որոնց հարվածել են ամերիկյան բետոնե ռումբերով։
Ըստ լրատվական գործակալության՝ այս ամռան սկզբին Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրի համաձայն՝ Իրանը պարտավորվել էր Վաշինգտոնի հետ հետագա բանակցությունների ընթացքում դադարեցնել ցանկացած վերանորոգման աշխատանք իր միջուկային ծրագրին առնչվող օբյեկտներում։