«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 11-ին՝ ժամը 11:30-16:00-ը, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոց, Ազատամարտիկներ 1-5 նրբանցքների, Կռիլովի, Լոմոնոսովի, Միչուրինի, Սուվորովի, Լոռիս Մելիքյանի, Բելինսկի, Աթոյանի անց., Թորամանյանի, Չեռնիշեվսկու, Նոր Արեշ 14 փ., Նոր Արեշ 15 փ., Նոր Արեշ 17 փ., Նոր Արեշ 22 փ., Նոր Արեշ 24 փ., Նոր Արեշ 26 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: