Հուլիսի 8-11-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ամառային դպրոցի շրջանակում հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի (George School) աշակերտներին։ Ծրագիրն իրականացվել է «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ և նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին։ Հարկ է նշել, որ սա առաջին դեպքն է, երբ Հայոց ցեղասպանության թեմայով կրթական ծրագրի շրջանակում ՀՑԹԻ են այցելում ԱՄՆ-ից ժամանած դպրոցականներ։
Թանգարան-ինստիտուտից տեղակացնում են, որ ամառային դպրոցի նախաձեռնողը Ջորջ ավագ դպրոցի ուսուցչուհի Մերեդիթ Բալդին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և «Genocide Education Project»-ի կողմից համատեղ իրականացվող՝ Հայոց ցեղասպանության թեմայով ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ամենամյա կրթական ծրագրի 2024 թվականին մասնակիցներից է։ Այս տարի նա Հայաստան էր ժամանել արդեն իր աշակերտների հետ։