Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: