Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկեն անտուն շների կացարանի շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Կացարանը նախատեսված կլինի շուրջ 300 անտուն շների համար և ճաղավանդակներից բացի կունենա նաև բացօթյա առանձնացված տարածքներ: Ստեղծվելու է այնպիսի միջավայր, որտեղ կենդանիները կզգան իրենց առավել ապահով և անվտանգ:
Կացարանի նախագիծը կազմվել է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրման արդյունքում»,-նշվում է հաղորդագրության մեջ: