Բուհերի հետ համագործակցությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կարևոր առաջնահերթություններից է: Այս մասին հայտնում են հանձնաժողովից:
ՄՍՇՊՀ-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ ապագա տնտեսագետների ու իրավաբանների համար պարբերաբար կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ, այցեր, դասախոսություններ։ Նման ներգրավվածությունը հնարավորություն է տալիս ապագա մասնագետներին լրացնել իրենց գիտելիքները, գործնական հմտություններ ձեռք բերել, ինչպես նաև կարիերայի հեռանկարներ է բացում։
Հանձնաժողովի նախօրեի նիստը բաց էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար։
-
Ի՞նչ կարգով են ընթանում նիստերը,
-
Ինչպե՞ս են բացահայտվում իրավախախտումները և հարուցվում վարույթները։
Ուսանողները հետևել են նիստի աշխատանքներին, ծանոթացան սպառողների շահերի խախտման առավել ուշագրավ դեպքերի առնչությամբ հարուցված վարույթների մանրամասներին, հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց կարծիքը։
Նիստի ավարտից հետո հանդիպումը շարունակվել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և անդամների հետ ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով՝ որպես սպառողներ և որպես ապագա տնտեսագետներ ուսանողներին հետաքրքրող ամենատարբեր հարցերի շուրջ։