Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Մոսկվան որևէ ազդանշան չի ստացել Բեռլինում Կիևի, Վաշինգտոնի և Եվրոպայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումների նոր փուլ անցկացնելու համար Ռուսաստանը նախ պետք է ծանոթանա դրանց:
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Սպիտակ տան թիմն առաջիկա օրերին պատրաստվում է Կրեմլին փոխանցել 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի թարմացված տարբերակը, ինչից հետո կրկին խորհրդակցություններ կանցկացվեն Կիևի հետ:
Պեսկովը չի հաստատել այդ տեղեկությունը: Կրեմլի խոսնակը նաև կասկածում է, որ եվրոպական կողմը կարող է դրական դերակատարում ունենալ ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացներում:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: