Դեկտեմբերի 17-ին, ժամը 19։36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:04-ին, մարվել՝ 20:20-ին: Այրվել են BMW մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատածն, առջևի անվադողերը և սրահը՝ մասամբ։