• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Գետերում նկատվում է ջրի... 23:04
Ենթադրյալ ընտրակաշառքի դեպքեր. Մեծ բանավեճ Ենթադրյալ ընտրակաշառքի դեպքեր. Մեծ բանավեճ 21:55
Հարկ վճարողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության եռագույնով Հարկ վճարողի օրվա առթիվ... 21:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:0729 Հնվ, 2023

Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աա-Սիսիին: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Եգիպտոսի առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Առանձնազրույցի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք Եգիպտոսի Արաբական Հանրապետության առաջին ղեկավարն եք, որ այցելում է Հայաստանի Հանրապետություն, Ձեզ հյուրընկալելը մեծ պատիվ է:

Մեր կառավարությունը և ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի Արաբական Հանրապետության և՛ ժողովրդի, և՛ Ձեր նկատմամբ:

Հույս ունեմ՝ Ձեր այցի արդյունքներով նաև տնտեսական հարաբերությունները մեծ ակտիվություն և լիցք կստանան: Մեծարգո պարոն նախագահ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Բարով եք եկել»:

Իր հերթին Եգիպտոսի նախագահը նշել է. «Նորին Գերազանցություն, մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ինձ ընձեռած հնարավորության, Ձեր հրավերի, ջերմ ընդունելության և Ձեր երկրում լավ հյուրասիրության համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն դինամիկ զարգացման համար, որը մեր կողմից ապահովվում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Երկու երկրների ղեկավար մակարդակներում առկա է փոխադարձ վստահություն, պետք է արձանագրել, որ այդպիսի վստահություն կա նաև երկու երկրների ժողովուրդների միջև: Դա մեզ հնարավորություն է տալիս էլ ավելի հեռանկարային զարգացում ապահովել երկկողմ հարաբերություններում: Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին հավասարապես՝ լինի տնտեսական, թե մշակութային: Բազմաբևեռ և բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար կան շատ հնարավորություններ: Խոսքս վերաբերում է թե՛ տնտեսական, թե՛ փոխադարձ ներդրումների, թե՛ բարձր տեխնոլոգիաների, թե՛ զբոսաշրջության, թե՛ կապի, թե՛ էլեկտրաէներգիայի ոլորտներին»:

Ընդլայնված կազմերով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ կարևոր զրույց են ունեցել Եգիպտոսի նախագահի հետ ու քննարկել երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի շատ հարցեր: «Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է միջազգային ասպարեզում, և թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր վստահությունն էլ ավելի կխորանա Ձեր այս պատմական այցի արդյունքներով: Նաև մեր այս հարաբերությունների ջերմությունը, կարծում եմ, ի ցույց է դնում մեր առանձնահատուկ հարաբերությունները Հայաստանի և արաբական աշխարհի հարաբերությունների համատեքստում: Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և խոսակցության մեջ:

Մեր այս հարաբերությունները, մեր այս ջերմությունն ի ցույց է դնում նաև իսլամական աշխարհի և քաղաքակրթության նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր հարգանքը: Կարևոր գործնական արդյունք է նաև այն պայմանավորվածությունը, ըստ որի՝ կհանձնարարենք մեր նախարարներին, որպեսզի 2023 թվականին միջկառավարական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունենա: Տնտեսական փոխգործակցության զարգացման այն հնարավորությունները, որոնք Դուք մատնանշեցիք, ես ասացի, որ շնորհակալությամբ ենք ընդունում և անպայման ամեն ինչ կանենք այդ օրակարգն իրացնելու համար:

Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը»»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին նշել է, որ ՀՀ վարչապետի հետ առանձնազրույցի ընթացքում այն բարեկամական մթնոլորտը և ջերմությունը, որը զգացել է, խոսում է միայն մեկ բանի մասին, թե որքան մեծ փոխադարձ վստահություն ու հարգանք կա երկու երկրների միջև: «Պարոն վարչապետ, թույլ տվեք նաև ասել, որ այն բոլոր կետերը, որոնց շուրջ տեղի ունեցան մեր քննարկումները, պետք է սեղմ ժամանակահատվածում վերափոխվեն գործնական քայլերի, և դա դրսևորվի մեր երկու պետությունների կառավարությունների գործունեությամբ: Կարելի է միջկառավարական հանձնաժողովի նիստերը գումարել հնարավորինս շուտ և մոտ ժամանակահատվածում»»,- նշել է Եգիպտոսի նախագահը:

Կարևորելով միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վարչապետը բարձր է գնահատել Եգիպտոսի աջակցությունը Հայաստանին հատկապես այն կազմակերպություններում, որոնց մեր երկիրը չի անդամակցում։

Հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Եգիպտոսին Հայաստանի աջակցությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու համար։

Բարձր գնահատելով վերջին երեսուն տարիներին ձևավորված միջպետական ամուր կապերը՝ զրուցակիցները կարևորել են տնտեսության տարբեր ճյուղերի, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում փոխգործակցության առավել խորացումը:

Հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը: Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Դիտումների քանակ192
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության 23:0419 Ապր, 2026
  • Հայաստանին հաջողվել է շրջանցել Իրանի իրավիճակով պայմանավորված տնտեսական շոկը 22:3519 Ապր, 2026
  • Տնտեսությունը դիվերսիֆիկացվում է. Հայաստանում 2025-ին ներդրումներ են արվել 25 երկրից 22:3219 Ապր, 2026
  • Ենթադրյալ ընտրակաշառքի դեպքեր. Մեծ բանավեճ 21:5419 Ապր, 2026
  • «Ինձ ասում են, որ մեր երթը 7,5կմ երկարություն ունի». Փաշինյանը ուղիղ եթերում կարգավորում էր ավտոերթը 21:5219 Ապր, 2026
  • Հարկ վճարողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության եռագույնով 21:4819 Ապր, 2026
  • Պետական տարբեր ծրագրեր նպաստում են մանկավարժի աշխատանքի գրավչությանը 21:4219 Ապր, 2026
  • Ընդդիմությունը նախընտրական շրջանում ԱԲ-ն օգտագործում է մանիպուլյատիվ նպատակներով. փորձագետներ 21:3919 Ապր, 2026
  • Բացառիկ ցուցադրություններ` Հայաստանի պատմության թանգարանում | Հարցազրույց Դավիթ Պողոսյանի հետ 21:3619 Ապր, 2026
  • Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանը՝ Firebird-ի հետ նախագծի իրականացման համար 21:1019 Ապր, 2026
  • Լուրեր | Վարչապետի ավտոերթը նորակառույց ճանապարհով, համերգ Գյումրիում և նոր համերգի առաջարկ 21:0019 Ապր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ 20:5219 Ապր, 2026
  • Ծանրորդներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում 20:4819 Ապր, 2026
  • Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ 20:2719 Ապր, 2026
  • Հյուսիս-հարավի լույսերը բնակավայրերի մոտակայքում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 20:1219 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 19.04.2026 19:5519 Ապր, 2026
  • Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար 19:0419 Ապր, 2026
  • Այսօրվա ավտոերթը օդից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:4219 Ապր, 2026
  • Արման Բաբաջանյանը հայտնել է ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածուներից առաջին երեքի անունները 18:1119 Ապր, 2026
  • Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից 16:2619 Ապր, 2026
  • Ապրիլի 20-21-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև 15:5919 Ապր, 2026
  • Աշտարակ-Գյումրի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ. Վարչապետը ներկա է գտնվել ճանապարհահատվածի բացմանը 14:3719 Ապր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոերթ. վարչապետը լուսանկարներ է հրապարակել 14:1319 Ապր, 2026
  • Անվտանգությունը սկսվում է կրթությունից․ ՆԳՆ համաժողովում քննարկվել է մարդկային կապիտալի դերը 14:0019 Ապր, 2026
  • Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ 13:4219 Ապր, 2026
  • Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում 13:3319 Ապր, 2026
  • Մալխաս Ամոյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ 13:1519 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 13:0119 Ապր, 2026
  • Այսօր պայքարի մեջ կմտնեն ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի երկու ներկայացուցիչները. ԵԱ-2026 12:4519 Ապր, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել. անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին 12:3419 Ապր, 2026
  • Մրցույթ՝ Վիետնամի բուհերում 2026-2027 ուսումնական​​​​​​​ տարում սովորելու համար 12:1019 Ապր, 2026
  • Վարչապետը Գյումրիում է 12:0119 Ապր, 2026
  • Ապրիլի 19-ը Հայաստանում նշվում է որպես Հարկ վճարողի օր 11:4619 Ապր, 2026
  • Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը 11:2619 Ապր, 2026
  • Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «Մեր մեծ ընտանիքի բյուջեում». ՊԵԿ նախագահ 11:2119 Ապր, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է Սպիտակ․ ուշադրության կենտրոնում են քաղաքացիական հասարակությունը և խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքները 10:3419 Ապր, 2026
  • Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ 10:2519 Ապր, 2026
  • Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Վահան Կոստանյան 10:2019 Ապր, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր 10:0819 Ապր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոերթ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5019 Ապր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:4319 Ապր, 2026
  • Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 07:4319 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր օր դեռևս չի նշանակվել. Խաթիբզադե 01:0919 Ապր, 2026
  • Կապամոնտաժվի Մեղրիի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը 00:5319 Ապր, 2026
  • Շահերի պաշտպանության կազմակերպություն՝ ՓՄՁ ոլորտի համար. վարչապետի առաջարկն է 00:4119 Ապր, 2026
  • Կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնություններ է տրամադրել մի շարք ընկերությունների 00:2119 Ապր, 2026
  • ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 00:0419 Ապր, 2026
  • Սահմանվել են գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ մարզական համալիրների կառուցման ծրագրի համար 23:5118 Ապր, 2026
  • Ունենք անձանց հաստափոր տրցակ, որոնք գործում են այլ երկրների օրակարգով. վարչապետ 23:4218 Ապր, 2026
  • Կբարելավվի փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը 23:3018 Ապր, 2026
  • Կապահովվեն բուհերում ընդունելության գործընթացի բնականոն իրականացման և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող դիմորդների համար խելամիտ հարմարեցումներ 23:1218 Ապր, 2026
  • Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը 22:5718 Ապր, 2026
  • ՏԿԵՆ նախաձեռնությամբ ուսանողները ծանոթացել են «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքին 22:4918 Ապր, 2026
  • Իրանի շուրջ անորոշություններն ու Հայաստանը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4018 Ապր, 2026
  • «Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալները կսովորեն վաստակել 22:2718 Ապր, 2026
  • Նյարդերը քայքայող ամեն ապատեղեկատվությանն ընդառաջ խորը շունչ քաշեք և գործով զբաղվեք․ Ժաննա Անդրեասյան 22:2518 Ապր, 2026
  • ՀՀ-ում արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիայի ներդրումը կձևավորի խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց 22:1918 Ապր, 2026
  • 689 դպրոց, հազարավոր մասնակիցներ․ ավարտվել է բասկետբոլի դպրոցական առաջնությունը 22:0918 Ապր, 2026
  • NVIDIA-ի և Agile Robots-ի ներկայացուցիչները Հայաստանում․ քննարկվել են ԱԲ-ի զարգացման հնարավորությունները 22:0118 Ապր, 2026
  • Տնտեսության ֆորմալացումը՝ բիզնեսի աճի նախապայման 21:5418 Ապր, 2026
  • Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը 21:4218 Ապր, 2026
  • Մայիսի 3-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ 21:2018 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Ես այդ մարդկանց ցուցակն ունեմ՝ անուն-ազգանուններով. վարչապետը՝ գործակալների մասին 21:0018 Ապր, 2026
  • 19-րդ դարի Հայաստանի մասնագիտությունները. բացահայտում են աշակերտները 20:5918 Ապր, 2026
  • Երբ խոսում է լռությունը. քայլ առաջ՝ սեռական բռնության դեմ պայքարում 20:5618 Ապր, 2026
  • Հակասական տեղեկություններ Հորմուզի նեղուցի վերաբերյալ 20:5118 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության հուշահամալիրն ապրիլի 24-ին ընդառաջ պատրաստ է 20:4918 Ապր, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 20:4618 Ապր, 2026
  • Էներգաարդյունավետ շենքեր՝ Ստեփանավանի Ռումինական թաղամասում 20:4318 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.04.2026 20:3918 Ապր, 2026
  • Դեպի ծանրամարտ ինձ տարան մտքերս. Նազիկ Ավդալյանը՝ ՇՊՀ-ում 20:3418 Ապր, 2026
  • Վահան Կոստանյանը Միացյալ Էմիրությունների նախագահի խորհրդականի հետ քննարկել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական համագորժակցության հարցեր 20:2918 Ապր, 2026
  • «Հյուավեյ» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները․ հանդիպում ՀԾԿՀ-ում 20:2418 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Երևան-Գյումրի ավտոերթի կազմակերպչական հարցերի մասին հիշեցում է արել 20:1918 Ապր, 2026
  • «Սաս Գրուպ» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 110 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1118 Ապր, 2026
  • Պակիստանի գլխավոր շտաբի ղեկավարը Իրանին է փոխանցել ԱՄՆ նոր առաջարկները 20:0418 Ապր, 2026
  • Հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար․ ՊԵԿ նախագահի հանդիպումը փոքր հարկ վճարողների հետ 19:5718 Ապր, 2026
  • Ուկրաինայի հարցով բանակցություններն առաջնահերթություն չեն. Լավրով 19:4918 Ապր, 2026
  • ՀԷՑ-ը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ․ Ռոմանոս Պետրոսյան 19:4118 Ապր, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գործող Մխիթարյան միաբանություն 19:3218 Ապր, 2026
  • Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց 19:2218 Ապր, 2026
  • «5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում է 19:1418 Ապր, 2026
  • «Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է. Շեկերինսկա 19:0918 Ապր, 2026
  • ՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ 19:0318 Ապր, 2026
  • Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ 18:5418 Ապր, 2026
  • Ապրել ենք իրականության մեջ, որտեղ «Մերսեդես» քշողը նպաստ է ստացել. Նիկոլ Փաշինյան 18:4118 Ապր, 2026
  • ԱԺ նախագահը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 18:2918 Ապր, 2026
  • Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանին 18:1618 Ապր, 2026
  • Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր 17:5918 Ապր, 2026
  • Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ 17:5118 Ապր, 2026
  • Իրանը համաձայնել է այլևս երբեք չփակել Հորմուզի նեղուցը. Թրամփ 17:3918 Ապր, 2026
  • Ավտովթար Դիլիջանի թունելում 17:2318 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող ևս 3 կազմակերպություն է հավատարմագրել 17:1218 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավը պիտակավորում է իր ընտրողներին. վարչապետ 17:0018 Ապր, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղությունը օգուտ կբերի բոլորին. Թուրքիայի փոխնախագահ 16:5918 Ապր, 2026
  • 25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ ձեռք կբերի Կառավարությունը Firebird-ից 16:5118 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն Ֆրանսիայում 16:3718 Ապր, 2026
  • Բայրամովը բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ 16:2818 Ապր, 2026
  • Ավարտին է մոտենում ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը 16:2118 Ապր, 2026
  • Կամուրջներ երկրների միջև. երիտասարդ եվրոպական դեսպաններն իրազեկման արշավ են իրականացրել Հայաստանում 16:1218 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015