Վրաստանը մինչև 2025 թվականի վերջը չի ստանա Եվրամիությունից 120 միլիոն եվրո ֆինանսական օգնություն՝ հայտնել է Եվրահանձնաժողովը։
Նշվում է, որ խոսքը վերաբերում է 120 միլիոն եվրոյին, որը ԵՄ-ն սառեցրել էր 2024 թվականին, քանի որ Բրյուսելը համարել է, որ Վրաստանը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին։ Վրաստանին ԵՄ ֆինանսական օգնության կասեցումը, հավանաբար, չի վերականգնվի նաև 2026 թվականին՝ գրել են ԶԼՄ-ները։
Թեև Վրաստանը դարձյալ Եվրամիության անդամակցության թեկնածու է, մինչև 2030 թվականը ԵՄ նրա մուտքը նույնպես քիչ հավանական է: Փորձագետները նշել են, որ չնայած դրան, Եվրամիությունը կփորձի պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և Հայաստանը կդառնա Բրյուսելի առանցքային գործընկերը տարածաշրջանում։