Շրջանառության մեջ դրված նախագծով առաջարկվում է խոշորացված համայնքների ղեկավարների աշխատավարձը, կախված տվյալ համայնքի բնակչության թվից, սահմանել Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի 80-140 տոկոսի չափով: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը, որը խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահն է, առաջիկայում ինտենսիվ քննարկումներ է անցկացնելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան