Նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են Opel Zafira (վարորդ՝ Հ․ Ն․), VAZ 21099 (վարորդ՝ Գ․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները և բեռնատար գնացքը․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։