• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ընդդիմությունը մինչև 100 միլիոն դոլար է ներդրել, որ ՀՀ-ին զրկի անկախությունից. Սաֆարյան Բաց հարթակ․ Ընդդիմությունը մինչև... 20:35
Մարդիկ դեռ ասելու են՝ ով է իրենց կաշառք տվել. ՔՊ պատգամավոր Մարդիկ դեռ ասելու են՝... 20:03
Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 00:4214 Հոկ, 2022

22 օր պահել են «Հարսնաքարում», ծեծել, նվաստացրել. Հայրապետյանի գործը դատարանում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի և նրա ընկերների գործով դատական նիստը: 

Շուշանիկ Իսրայելյան (մեղադրող դատախազ) - Քրեական գործը հարուցվել է 2020 թվականի մարտին` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով Հայկ Շահնազարյանին ազատությունից ապօրինի զրկելու ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքերի առթիվ:

Մոտ մեկ տարի տևած գործի քննությունը ձգձգվում էր. պատճառը Երևանի ընդհանուր իրավասության դատարանից վարույթի փոխանցումն էր Գեղարքունիքի դատարան: Այս վեճը, սակայն, լուծել է Վճռաբեկը և գործի վարույթը կրկին փոխանցել Երևան: Դատարանն այս փուլում հետազոտում է գրավոր ապացույցները, սակայն այն տեսանկարահանելու «Լուրերի» միջնորդությունը դատավորը մերժեց պաշտպանական կողմի առարկության պատճառով:

Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ` տուժողն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել է «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։ Հայրապետյանի դրվագը, սակայն, դատարանում չէ, նա հետախուզվում է: Իսկ դատարանում արդեն իսկ հրապարակվել է նրա որդու և ընկերների վերաբերյալ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Շուշանիկ Իսրայելյան - Տուժողը հանդիսացել է Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող և Ռաֆիկ Հայրապետյանի սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊ ընկերությունում գործադիր մարմնի ղեկավար և ունեցել է այդ ընկերության անունից հանդես գալու, պայմանագրեր կնքելու լիազորություն:

Նա 2016 թվականին Հայրապետյանների ընտանիքին պատկանող բանկից 57,5 միլիոն դրամ վարկ է ստացել, որոշ մասն օգտագործել է համալիրի գործունեությունն ապահովելու համար, իսկ 40 միլիոնը կանխիկացրել և կեսն օգտագործել անձնական բիզնես հիմնելու համար:

Իմանալով այս հանգամանքի մասին` Ռուբեն Հայրապետյանը և Ռաֆիկ Հայրապետյանը, ներգրավելով նաև Ռաֆիկ Հայրապետյանի ընկերներին, 2016 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում, ինչպես նաև տարբեր սենյակներում, ապօրինի ազատությունից զրկել են Հայկ Շահնազարյանին:

Ըստ մեղադրանքի՝ այդ ընթացքում մեղադրյալները ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև մահակներով հարվածներ են հասցրել տուժողին:

Շուշանիկ Իսրայելյան - Սպառնալիքներ են տվել գումարը չվերադարձնելու դեպքում նրան Սևանա լճում կենդանիների կեր դարձնելու, անտառ տանելու, այնտեղից հետ չբերելու եղանակներով, ինչպես նաև Ռաֆիկ Հայրապետյանը աքցանով փորձել է կտրել ճկույթը, բացի դա, մկրատով վնասել ձախ ականջը: Յուրի Միքայելյանն ու Անդրանիկ Զորողլյանը նաև կրակայրիչով այրել են Հայկ Շահնազարյանի թևերը և փորձել աքցանով քաշել եղունգները:

Մեղադրող դատախազը հավելում է՝ Ռաֆիկ Հայրապետյանը տուժողին տեղափոխել է իրենց առանձնատուն, որտեղ արդեն Ռուբեն Հայրապետյանը ապտակել ու հայհոյել է նրան:

Շուշանիկ Իսրայելյան - Ռուբեն Հայրապետյանը նրանից, իսկ հետագայում նաև Արմենուհի Գորովիցից, որը Հայկ Շահնազարյանի մայրն է, պահանջել է 120 հազար ԱՄՆ դոլար, այդ թվում` այն գումարը, որը Հայկ Շահնազարյանը ուղղել էր ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով:

Ռաֆիկ Հայրապետյանը մեղադրանքը չի ընդունում: Նրա պաշտպանը պնդում է, որ կատարվել է կողմնակալ քննություն:

Ամրամ Մակինյան (Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպան) -  Հոլիվուդյան սցենարիստները կերազեին, որ այդպիսի երևակայություն ունենային, դա բացարձակ անհեթեթություն է: 

Պաշտպանը պնդում է՝ այս գործով տուժողը ոչ թե Հայկ Շահնազարյանն է, այլ՝ Ռաֆիկ Հայրապետյանը: Դա, ըստ Մակինյանի, արձանագրել է նաև դատարանը՝ նշելով, որ կատարվել է 57 միլիոն դրամի հափշտակություն:

Ամրամ Մակինյան - Մի դեպքում, երբ խոսքը վերաբերում է Ռաֆիկ Հայրապետյանին, վարույթն իրականացնող մարմինը անհնարին ջանասիրությամբ գործում է, իսկ մյուս դեպքում, երբ որ Ռաֆիկ Հայրապետյանը տուժող է, և մեր իրավունքները խախտված են, վարույթն իրականացնող մարմինն ընդհանրապես, տվյալ դեպքում` նաև դատախազությունը, անգործություն է ցուցաբերում, և հասկանում եմ, որ դատախազությունը ունի անձնական շահագրգռվածություն, և իր գործունեությունը պայմանավորված է եղել քաղաքական ղեկավարների կողմից տրված ցուցումներ կատարելով, բայց չեմ կարծում, որ անձնական դաշտ անցնելով և վրեժխնդրությամբ պայմանավորված մեր իրավունքները խախտելով` որևէ լավ տեղ կարող են հասնել:

Մեղադրողը նկարագրում է նաև Ռուբեն Հայրապետյանի գործողությունները, նշում՝ Հայրապետյանը, հայհոյանքներ տալով, նաև էլեկտրական մահակով հարվածել է տուժողի դեմքին՝ պահանջելով գումարը։

Ամրամ Մակինյան - Իրենք ուղղակի մոռացել են կամ չեն իմացել, որ պարոն Ռուբեն Հայրապետյանը այդ ժամանակ եղել է շատ ծանր վիրահատությունից նոր վերադարձած և, պայմանավորված իր առողջական վիճակով` շատ ծանր պայմաններում է եղել, ուղղակի իրենք այդ մասին չեն իմացել դրա համար պարոն Հայրապետյանին վերագրել են այդպիսի ինչ-որ գործողություններ կատարելը:

Ըստ մեղադրանքի՝ խմբի անդամները ստիպել են «Հարսնաքար» կանչել տուժողի հարազատներին և ընկերներին, որոնց ներկայությամբ սպառնալիքներ են տվել, պահանջել գումարը:

Շուշանիկ Իսրայելյան - Հայկ Շահնազարյանի ընտանիքի և ընկերների կողմից փոխանցվել են պահանջված գումարի որոշակի մասը, մի մասը` կանխիկ գումարի տեսքով, մի մասը` ոսկյա իրերի:

Գործի համաձայն՝ հայր և որդի Հայրապետյանները պահանջել են տուժողի տատի` ապօրինի շինություն հանդիսացող առանձնատունը, որն ընտանիքի միակ կացարանն է եղել: Ըստ մեղադրանքի՝ Շահնազարյանը ազատ է արձակվել առողջական վիճակի էական վատթարացումից հետո միայն: Ինչ վերաբերում է տուժողի՝ ընկերությունից հափշտակություն կատարելու դեպքին, ապա դատախազության փոխանցմամբ՝ այդ մասով ևս քննություն է կատարվում:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

Դիտումների քանակ266
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Փոփոխվող կլիմայական պայմանները թելադրում են մշակաբույսերի ավելի դիմացկուն սելեկցիա 01:0426 Հնս, 2026
  • Մեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմանները 00:3726 Հնս, 2026
  • Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանում է 00:1426 Հնս, 2026
  • Գյումրու ավագանու նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով 23:5825 Հնս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է 23:3225 Հնս, 2026
  • Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնել 23:1825 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ 23:0025 Հնս, 2026
  • Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել 22:4325 Հնս, 2026
  • Շարունակվում են OpenAI-ի պատվիրակության հանդիպումները Հայաստանի ակադեմիական համայնքի հետ․ ներկայացվել են ChatGPT Edu հարթակի ընձեռած հնարավորությունները 22:3125 Հնս, 2026
  • Չալաբյանը օտարերկրյա պաշտոնատար անձանց դրդել է խոչընդոտելու ընտրությունների ազատ իրականացմանը. ՔԿ 22:1825 Հնս, 2026
  • Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել 22:0825 Հնս, 2026
  • Հարցազրույց Լուսինե Հակոբյանի հետ 22:0025 Հնս, 2026
  • Կախվածության մեջ հայտնվում է ոչ թե տրանզիտ երկիրը, այլ տրանզիտի վերջնակետում գտնվողը. վարչապետ 21:5325 Հնս, 2026
  • Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը 21:4625 Հնս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ 21:1125 Հնս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ԵԱՏՄ-ից մինչև հեռախոսների սև շուկա․ Փաշինյանի անդրադարձը | 25.06.2026 21:0025 Հնս, 2026
  • ԵԽԽՎ բանաձևն անդրադառնում է Ադրբեջանում այլախոհության խնդիրներին 20:5825 Հնս, 2026
  • Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ 20:5425 Հնս, 2026
  • «Զինվորի տուն»-ը մանկական նյարդավերականգնողական նոր բաժանմունք ունի 20:5025 Հնս, 2026
  • Յունիս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4725 Հնս, 2026
  • Ավարտվում է «սև» բջջային հեռախոսների շուկայի դարաշրջանը. Նիկոլ Փաշինյան 20:4325 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.06.2026 20:3925 Հնս, 2026
  • Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից, քանի դեռ «Հըզբոլլահը» չի զինաթափվել 20:3225 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 25. 2026 20:2625 Հնս, 2026
  • Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ 20:1925 Հնս, 2026
  • Մեզ պատերազմ պետք չէ, եկե՛ք պայմանավորվենք. Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ 20:1325 Հնս, 2026
  • Կխթանվի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կայուն զարգացումը 20:0725 Հնս, 2026
  • COP17-ի կազմակերպման կոլումբիական խորհուրդներ 19:5625 Հնս, 2026
  • Եղեգնաձորում պետբյուջեի միջոցներով կկառուցվի սպորտային համալիր 19:4925 Հնս, 2026
  • ՔՊ-ն ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին 19:4025 Հնս, 2026
  • Կապահովվի Սյունիքի մարզում հանրային շենքերի և երկու միջին մասնագիտական քոլեջների կառուցման, վերանորոգման աշխատանքների ընթացքը 19:3825 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին 19:3125 Հնս, 2026
  • Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի 19:2425 Հնս, 2026
  • Կապահովվի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացումը 19:1825 Հնս, 2026
  • Ճանապարհների ենթակառուցվածքի և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներում միջազգային ստանդարտների և լավագույն փորձի տարածում 19:1025 Հնս, 2026
  • Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը 19:0425 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | «Էս գեղում քո հարցերը լուրջ ա մի քիչ». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 19:0025 Հնս, 2026
  • Գումար է հատկացվել հուշանվերային արտադրանքի իրացման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար 18:5425 Հնս, 2026
  • Հայաստանն ու Իրանը քննարկել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը 18:4525 Հնս, 2026
  • Դատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով 18:4025 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահը և ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հարցեր 18:3625 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները 18:2725 Հնս, 2026
  • Կամրապնդվի բարձրագույն կրթության և տնտեսության կապը, կստեղծվի մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմքը 18:2025 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը 18:1225 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը Պետերբուրգյան միջազգային համաժողովում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումները 18:0825 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա 18:0225 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը 17:5525 Հնս, 2026
  • Պապոյանն արտահանում իրականացնող գործարարների հետ քննարկել է միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը վերաբերող հարցեր 17:4925 Հնս, 2026
  • Կապահովվի կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը 17:4225 Հնս, 2026
  • Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան 17:3225 Հնս, 2026
  • Տեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը 17:2125 Հնս, 2026
  • Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը 17:1425 Հնս, 2026
  • Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը 17:0625 Հնս, 2026
  • ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին 17:0425 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Ոչ մի հեռախոս, որի օրինական ներմուծումը չի հաստատվում, ՀՀ տարածքում չի աշխատելու 17:0025 Հնս, 2026
  • «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը 16:5625 Հնս, 2026
  • ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին 16:5125 Հնս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը 16:4625 Հնս, 2026
  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազություն 16:4125 Հնս, 2026
  • Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց 16:2925 Հնս, 2026
  • Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 16:2225 Հնս, 2026
  • Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության 16:1825 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետն ազգությամբ հայ է 16:1225 Հնս, 2026
  • Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար 16:0625 Հնս, 2026
  • Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում. պաշտոնապես հիմնադրվեց IUCN Հայաստանի ազգային կոմիտեն 15:5725 Հնս, 2026
  • ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին 15:4425 Հնս, 2026
  • Երևանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել 15:3925 Հնս, 2026
  • Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման և հետևողականության ապահովման համար 15:3225 Հնս, 2026
  • 823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում 15:2125 Հնս, 2026
  • ԱԳ փոխնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են ՀՀ-ի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման քայլերը 15:0825 Հնս, 2026
  • ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. Թրամփ 15:0225 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն. վարչապետ 15:0025 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 100000-ի 14:5125 Հնս, 2026
  • Կան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրություն 14:4925 Հնս, 2026
  • Շատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին 14:3725 Հնս, 2026
  • Երևանում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում քամու հետևանքով ծառեր են տապալվել 14:2425 Հնս, 2026
  • Դա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը. Փաշինյանը՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին 14:2325 Հնս, 2026
  • Տրանզիտը ոչ թե տրանզիտ երկրին է կախվածություն բերում, այլ տրանզիտի վերջնական կետին. Փաշինյանը՝ «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համաձայնագրի մասին 14:1025 Հնս, 2026
  • Կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մնալ համակարգային խնդիր. ՄԻՊ 14:0425 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:5825 Հնս, 2026
  • Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի 13:5225 Հնս, 2026
  • Մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 11.7 տոկոս 13:4825 Հնս, 2026
  • Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը 13:4225 Հնս, 2026
  • TRIPP-ը կարող է լինել և՛ Միջին միջանցքի մաս, և՛ ավելի լայն նախագծերի մաս. Փաշինյան 13:3825 Հնս, 2026
  • Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի. Կառավարությունը 177,8 մլն դրամ է հատկացրել 13:3325 Հնս, 2026
  • Եթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին 13:2525 Հնս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 13:1625 Հնս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին կընտրի այսօր. նոր Կառավարությունում փոխվարչապետներն ու նախարարները չեն փոխվի 13:0725 Հնս, 2026
  • Սևանա լճի պահպանությունից մինչև COP17․ ՇՄՆ-ում ընդունել են JICA-ի պատվիրակությանը 13:0425 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Լեգիտիմության 1 աղբյուր կա՝ ժողովուրդը. վարչապետը՝ ՍԴ-ում արդյունքների վիճարկման մասին 13:0025 Հնս, 2026
  • Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան 12:5225 Հնս, 2026
  • Գյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 12:4625 Հնս, 2026
  • 2026-ի մայիսին ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը. Փաշինյան 12:3725 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3525 Հնս, 2026
  • Կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բացը հնարավոր չէ հաղթահարել միայն պետական միջոցներով. Համբարձում Մաթևոսյանը՝ Լոնդոնում 12:3425 Հնս, 2026
  • Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. Վասիլև 12:3125 Հնս, 2026
  • ԵԱՏՄ ձևաչափում քննարկելու բան կա, և ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ քննարկումը սկսելու համար. Փաշինյան 12:2525 Հնս, 2026
  • Վառելիքի վաճառքի սահմանափակումների ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում Աստանայի հետ բենզինի մատակարարման շուրջ 12:2025 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1325 Հնս, 2026
  • Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները 12:1025 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015