• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պատահարն առաջ բերեց նաև օդի աղտոտվածության հարցը. Արմեն Մուրադյան
Հասարակություն
16:0802 Սեպ, 2022

«Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պատահարն առաջ բերեց նաև օդի աղտոտվածության հարցը. Արմեն Մուրադյան

Վերջերս «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարը, բացի արտակարգ իրավիճակներում համալիր արձագանք ապահովելու անհրաժեշտությունից, առաջ բերեց հանրային առողջության ապահովման համար առանցքային ևս մեկ հիմնախնդիր՝ օդի աղտոտվածության հարցը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: 
 
«Օդի աղտոտվածությունն ընդունված է դիտարկել մթնոլորտային և ներտնային օդի մաքրության տեսանկյունից. այսօրվա հրապարակումը նվիրված է մթնոլորտային օդի աղտոտվածությանը և դրա առողջապահական վտանգներին:
 
Կլիմայի փոփոխությունը, որին արդեն անդրադարձել ենք, և մթնոլորտային օդի աղտոտվածությունը սերտորեն կապված են միմյանց հետ, քանի որ կլիմայի փոփոխության շարժիչ ուժը հանածո վառելիքի այրումն է, որը նաև օդի աղտոտվածության հիմնական պատճառներից է:
 
Գիտակցելով դա՝ աշխարհի 193 պետության, այդ թվում նաև՝ Հայաստանի կողմից ընդունված Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակների թիվ 13 նպատակը կոչվում է «Գործողություն հանուն կլիմայի» և նախատեսում է անհապաղ գործողությունների ձեռնարկում՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ, իսկ «Ամուր առողջություն և բարեկեցություն» կոչվող նպատակ 3-ի թիրախներից է՝ մինչև 2030 թ. էականորեն կրճատել վտանգավոր քիմիական նյութերի և օդի, ջրի և հողի աղտոտման և թունավորման հետևանքով մահերի և հիվանդությունների թիվը:
 
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպութան վերջին տվյալների՝ օդի աղտոտվածության խնդիրը բնորոշ է գործնականում աշխարհի բոլոր պետություններին, թեև առավել արդիական է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրների համար, որոնց շարքում է նաև Հայաստանը: Այսպես, միջազգային տվյալները վկայում են, որ մեր մոլորակի 10 մարդուց 9-ը շնչում են աղտոտված օդ, և այն տարեկան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, ընդ որում, վաղաժամ մահերի 91%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում:
 
Օդում առկա փոշուց, հողից, մրից, ծխից և հեղուկի աննշան կաթիլներից բաղկացած միկրոսկոպիկ մասնիկները կարող են թափանցել թոքեր, անգամ արյուն՝ առաջացնելով արյան շրջանառության և շնչառական համակարգի հիվանդություններ:
 
Գնահատված է, որ մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով մեր երկրում յուրաքանչյուր տարի մահանում է շուրջ 51 մարդ՝ 100.000 բնակչի հաշվով, որը Հարավային Կովկասի պետությունների շրջանում նվազագույն ցուցանիշն է (Վրաստան՝ շուրջ 66, Ադրբեջան՝ շուրջ 56 մահ 100.000 բնակչի հաշվով), սակայն անգամներ բարձր է Արևմտյան Եվրոպայի երկրների ցուցանիշից, օրինակ՝ Դանիայում մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով գնահատված մահերի թիվը կազմում է շուրջ 14՝ 100.000 բնակչի հաշվով, Ավստրիայում՝ շուրջ 15, իսկ Բելգիայում՝ շուրջ 16:
 
Մթնոլորտային օդի աղտոտվածության դեմ արդյունավետ պայքարը հանդիսանում է կառավարությունների և հասարակությունների համատեղ պատասխանատվությունը:
Հաճախ պարզագույն գործողություններով և վարքագծով մենք կարող ենք էական ներդրում ունենալ մեր և ապագա սերունդների համար առողջ միջավայր ստեղծելու գործում:
 
Օրինակ՝ երթևեկության ծանրաբեռնված ժամերին ավտոմեքենա չվարելը, հնարավորության դեպքում աշխատանքի ոտքով հաճախելը, աղբի տեսակավորումը, աղբի այրելուց հրաժարվելը, էլեկտրական էներգիան խնայողաբար օգտագործելը շրջակա միջավայրի մասին հոգատար և խնամքով վերաբերմունքի լավ դրսևորումներ են»,- գրել է նա:

 

Դիտումների քանակ265
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթում և Կենտրոնում 18:1915 Օգս, 2022 «Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթում և Կենտրոնում Հասարակություն
  • Հայաստանի քաղաքներում օդի աղտոտվածության աճը շարունակվում է. տուգանքները կխստացվեն 20:2210 Օգս, 2022 Հայաստանի քաղաքներում օդի աղտոտվածության աճը շարունակվում է. տուգանքները կխստացվեն Հասարակություն
  • Արցախցիներն այսուհետ կիմանան, թե ինչպիսին է օդի աղտոտվածությունն իրենց քաղաքներում 09:1116 Սեպ, 2020 Արցախցիներն այսուհետ կիմանան, թե ինչպիսին է օդի աղտոտվածությունն իրենց քաղաքներում Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015