• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 22:38
Բաց հարթակ. Ընդդիմությունը «հետընտրական ցնցումներ» կանի եվրոպական կղզիներում. Խուրշուդյան Բաց հարթակ. Ընդդիմությունը «հետընտրական... 22:36
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի արդյունքները Ուրսուլա ֆոն դեր Լայենի... 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրման նախագիծը քննարկվել է շահառու խմբերի հետ
Հասարակություն
15:1307 Հլս, 2022

Ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրման նախագիծը քննարկվել է շահառու խմբերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կրթության վարչությունների, մանկավարժական կրթություն իրականացնող բուհերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դպրոցների տնօրեններ:

Հանդիպմանը ներկայացվել են հանրային քննարկման դրված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման և «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծերը:

Ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրման հիմնական սկզբունքներն ու դրույթները ներկայացրել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և Կրթության զարգացման և նորարությունների ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը: Նրանք փաստել են՝ նախագիծը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական ցարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը՝ մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի հիմք հանդիսանալով:

Բանախոսները կարևորել են, որ նախագծերը մանրամասն քննարկվեն և ընկալելի լինեն նաև մասնագիտական հանրույթի ու քաղաքացիական հասարակության համար: «Այդ տեսանկյունից պատրաստակամ ենք լսել բոլոր կարծիքներն ու առաջարկությունները և դրանք հաշվի առնելով՝ ըստ անհրաժեշտության լրամշակել նախագծերը»,- ասել է հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

 

Հանրակրթության վարչության պետը և ԿԶՆԱԿ-ի տնօրենը հանգամանալից պատասխանել են հանդիպման մասնակիցների բոլոր հարցերին: Մասնավորապես՝ Արմավիրի մարզի դպրոցներից մեկի տնօրենին հետաքրքրել են փաստաթղթերի ներկայացման և ուսուցիչների համապատասխան հմտությունները փաստող վերապատրաստման վկայականների վերաբերյալ հարցերը: Ի պատասխան՝ Արսեն Բաղդասարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում վերանայվելու են նաև վերապատրաստման ծրագրերը, որոնք կբխեն ուսուցչի մասնագիտական զարգացման կոնկրետ կարիքներից: Նա առաջարկել է նախատեսվող բոլոր փոփոխությունները դիտարկել որպես մեկ ամբողջություն և փոխկապակցված գործընթաց: Մասնակիցներին հետաքրքրել է նաև տարակարգին դիմելու համար անհրաժեշտ կամավոր ատեստավորման արդյունքների վերաբերյալ հարցը, որին ի պատասխան՝ Արտաշես Թորոսյանը տեղեկացրել է, որ վերապատրաստող ուսուցչի տարակարգի համար անհրաժեշտ է դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունքի հավաստում, իսկ հետազոտող ուսուցչի տարակարգի համար՝ կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80 տոկոս արդյունքի հավաստում։ Նա նաև հավելել է, որ նախագծով տարակարգի այլ աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցչին հնարավորություն է ընձեռվում դիմելու միանգամից այդ տարակարգի համար: Արտաշես Թորոսյանը ներկայացրել է նաև տարակարգի շնորհման հիմնական չափանիշները:

Մասնակիիցներին հետաքրքել է նաև, թե արդյոք սահմանամերձ և գյուղական համայնքների ուսուցիչները կարող են ապահովել նախագծերով սահմանված պահանջները՝ դասապրոցեսի ընթացքում ՏՀՏ հմտությունների կիրառման առումով: Ի պատասխան՝ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը փաստել է, որ ՀՀ կառավարության գերակայությունն է հանրապետության բոլոր աշակերտների համար ապահովել հասանելի և որակյալ կրթություն՝ անկախ բնակավայրից: Այդ համատեքստում նա տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից հավելյալ վարձատրություն կստանան ԲՏՃՄ առարկաները դասավանդող ուսուցիչները՝ հաշվի առնելով բնագիտական և տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարևորությունը: Նրա խոսքով՝ հավելյալ վարձատրություն կստանան նաև գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները։

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը շնորհակալություն են հայտնել հանդիպման մասնակիցներին շահագրգիռ և արդյունավետ քննարկման համար՝ կրկին ընդգծելով, որ հնչած բոլոր դիտողությունները և առաջարկությունները, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն:

Հիշեցնենք, որ նախագծերին կարելի է ծանոթանալ և ներկայացնել առաջարկություններ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հետևյալ հղումներով՝ https://www.e-draft.am/projects/4503, https://www.e-draft.am/projects/4505

Դիտումների քանակ22
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Անպայման կպատասխանենք ռուսական հարվածներին. Զելենսկի 23:5502 Հլս, 2026
  • Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված երկու անձինք կալանավորվել են 23:2902 Հլս, 2026
  • Շարունակելու եմ պաշտպանել իր թիմին, պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը. Ալեն Սիմոնյան 23:1602 Հլս, 2026
  • Երդվելուց հրաժարվելը պատգամավորին մանդատից չի զրկում, ենթադրում է հանրային պարսավանք. ԱԺ նիստը 23:0002 Հլս, 2026
  • Կապահովվի կենտրոնացված, համակարգային կառավարմամբ՝ զբոսաշրջային կենտրոնների գործունեությունը 22:5402 Հլս, 2026
  • Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը. ՆԳՆ ոստիկանության պետն ու ՓԾ տնօրենը հետևել են ծառայության կազմակերպմանը 22:4802 Հլս, 2026
  • ԵՄ 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է. Նիկոլ Փաշինյան 22:3902 Հլս, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր 22:2702 Հլս, 2026
  • Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 22:1502 Հլս, 2026
  • Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի 22:0102 Հլս, 2026
  • ԵՄ-ից 20 մլն եվրո սահմանամերձ բիզնեսին, 52 մլն՝ արտահանման խթանմանը. Փաշինյան-Լայեն հանդիպումը 21:5102 Հլս, 2026
  • Հրավիրում ենք «Made in Armenia» ցուցահանդեսին, որը տեղի կունենա Տալլինում. ՀՀ ԱԳ փոխնախարար 21:3702 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 2. 2026 21:2702 Հլս, 2026
  • Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 21:1502 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Հիմա իշխանությունը գիտի մաֆիայի թե՛ արտաքին, թե՛ ներքին շերտերը. վարչապետ 21:0002 Հլս, 2026
  • Հայաստանն այս ամսվանից միանում է «Lead4Peace» ծրագրին 20:5802 Հլս, 2026
  • Դատական համակարգը մեր ինստիտուտներից ամենաչկայացածն է. Նիկոլ Փաշինյան 20:5202 Հլս, 2026
  • Շիրակում նշվել է Անի համայնքի օրը 20:4702 Հլս, 2026
  • Աննա Հակոբյանը քաղաքական գործընթացներում որևէ մասնակցություն և դերակատարում չունի. Փաշինյան 20:4202 Հլս, 2026
  • Յուլիս 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3702 Հլս, 2026
  • Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ 20:3202 Հլս, 2026
  • Լիբանանը ոչ մի սանտիմետր տարածք չի զիջի Իսրայելին. Ժոզեֆ Աուն 20:2902 Հլս, 2026
  • Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը 20:2402 Հլս, 2026
  • Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, մենք դա չենք անի. Փաշինյանը՝ IMEI կոդերի մասին 20:1902 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 02.07.2026 20:1302 Հլս, 2026
  • Կառավարությունը հաստատել է Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը 20:0702 Հլս, 2026
  • Ե՞րբ կբացվի կայծակից վնասված կամուրջը 20:0202 Հլս, 2026
  • Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն 19:5402 Հլս, 2026
  • Ալբանիայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել 19:5202 Հլս, 2026
  • ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր 19:4402 Հլս, 2026
  • Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս 19:3702 Հլս, 2026
  • Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին 19:3402 Հլս, 2026
  • Հարավային Կովկասը պետք է դառնա Արևելքն ու Արևմուտքը կապող տարածաշրջան. Քարլոն 19:2602 Հլս, 2026
  • Կառավարությունն առաջարկում է սահմանել առաջիկա երեք տարիների ակցիզային հարկի դրույքաչափերը 19:1702 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած այլ երկիր՝ առանց որևէ օգուտ ստանալու. Թրամփ 19:0802 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Սա մեր երկաթուղին է, և մենք ենք կառավարելու. Փաշինյանի անդրադարձը 19:0002 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ 18:5802 Հլս, 2026
  • Առաջարկվում է պատասխանատվություն սահմանել առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում 18:5302 Հլս, 2026
  • Արտյոմ և Արամ Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը 18:4502 Հլս, 2026
  • Քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը 18:4302 Հլս, 2026
  • Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տարածքը. Իրանի ԶՈՒ կենտրոնական շտաբ 18:3602 Հլս, 2026
  • Վաղը մեկնելու եմ Իրան. Նիկոլ Փաշինյան 18:2902 Հլս, 2026
  • Քննարկվել են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները 18:2202 Հլս, 2026
  • Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ. Բրազիլիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին 18:1502 Հլս, 2026
  • Ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ. վարչապետ 18:1202 Հլս, 2026
  • ՀՀ-ում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին 18:0902 Հլս, 2026
  • Դամասկոսը պատրաստ է հանդիպելու «Հըզբոլլահի» ներկայացուցիչների հետ. Ասաադ աշ-Շայբանի 18:0702 Հլս, 2026
  • Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը. Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին 18:0202 Հլս, 2026
  • ԵՄ-ի դիրքորոշումը դրական է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ. վարչապետ 17:5702 Հլս, 2026
  • Առաջարկվում է փոխել պատգամավորների երդման տեքստը 17:5202 Հլս, 2026
  • Արտահանման աջակցության գործակալության ձևավորման պրոցեսն ընթացքի մեջ է, առաջիկայում կձևավորվի. վարչապետ 17:4502 Հլս, 2026
  • Երկաթուղիները ՀՀ սեփականությունն են և պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան 17:4102 Հլս, 2026
  • ՀՀ բնակավայրերի հիմնական մուտքերում կտեղադրվի Հայաստանի պետական դրոշը. օրենսդիրը միասնական ու հստակ կարգավորումներ է սահմանում 17:3902 Հլս, 2026
  • Ակնալիճում հայտնաբերվել է թմրամիջոցների գործով հետախուզվող 44-ամյա տղամարդը 17:3202 Հլս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին 17:2502 Հլս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 17:2402 Հլս, 2026
  • Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտոր 17:2002 Հլս, 2026
  • Վարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծը 17:1802 Հլս, 2026
  • Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնություն 17:0902 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր 16:5902 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ճանապարհել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակությանը 16:5502 Հլս, 2026
  • Կառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ում 16:4902 Հլս, 2026
  • Ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվեն 16:4402 Հլս, 2026
  • Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի. Փաշինյան 16:3902 Հլս, 2026
  • Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին․ ԱԺ-ն ընդունել է նախագիծը 16:3802 Հլս, 2026
  • Ազգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգեր 16:3402 Հլս, 2026
  • Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան 16:2902 Հլս, 2026
  • Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա 16:2202 Հլս, 2026
  • Կիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվել 16:2002 Հլս, 2026
  • Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին 16:1102 Հլս, 2026
  • Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ 16:0302 Հլս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 16:0002 Հլս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ 15:5302 Հլս, 2026
  • Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը 15:4702 Հլս, 2026
  • Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան 15:4302 Հլս, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ 15:3602 Հլս, 2026
  • Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային 15:2202 Հլս, 2026
  • Բնավ զարմացած չեմ, որ ընդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճից. Ալեքսանյան 15:2102 Հլս, 2026
  • Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան 15:0802 Հլս, 2026
  • Ռեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար 15:0802 Հլս, 2026
  • Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար 15:0102 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | ՀՀ-ԵՄ գործընկերության կարևոր ուղղություններից մեկում առաջընթաց է գրանցվել. Փաշինյան 15:0002 Հլս, 2026
  • Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան 14:5802 Հլս, 2026
  • Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար 14:5302 Հլս, 2026
  • Ալիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին 14:3902 Հլս, 2026
  • Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր Լայեն 14:3702 Հլս, 2026
  • Հանրապետության տարածքում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ 14:2602 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. Քարլոն 14:1702 Հլս, 2026
  • Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան 14:1302 Հլս, 2026
  • Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը 14:0802 Հլս, 2026
  • Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցությունները 14:0602 Հլս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետ 13:5602 Հլս, 2026
  • Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը. Ալեն Սիմոնյանը չի վերցնի մանդատը և չի գնա Ազգային ժողով որպես պատգամավոր 13:4502 Հլս, 2026
  • Շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը. ֆոն դեր Լայենը՝ վիզաների ազատականացման մասին 13:3202 Հլս, 2026
  • Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը 13:2702 Հլս, 2026
  • Կոռեկտության սահմանների մեջ Ձեզ պահեք. բանավեճ ԱԺ-ում 13:2302 Հլս, 2026
  • Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. Փաշինյան 13:1502 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Պատրաստ ենք ուղղել մինչև 2 մլրդ եվրո՝ Հարավային Կովկասում ռազմավարական նախագծերի համար. ԵՀ նախագահ 13:0002 Հլս, 2026
  • Բացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասին 12:5802 Հլս, 2026
  • Եվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգը 12:5602 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015