Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր մարզական հրավառություն էր․ դպրոցը «Սպորտային սերունդ-2021» ծրագրի հաղթողն է և այսօր հանդիսավորությամբ ստացավ 1 մլն դրամ արժողությամբ մրցանակը՝ մարզագույք և մարզահագուստ։
Միջոցառումն ուղեկցվեց մարզական տարբեր առաջնություններով, որտեղ իրենց ուժերը չափեցին դպրոցի շնորալի մարզասերները։
Դպրոցի տնօրենության և աշակերտների ուրախությանը մասնակից դարձան մարզպետարանի ներկայացուցիչները՝ մարզպետի օգնական Մերի Դատումյանը և մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաթենիկ Ավոյանը։
Նշենք, որ «Սպորտային սերունդ» ծրագիրն իրականացվում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամի կողմից՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է: