Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ՄՄարիամ Մխիթարյան

Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն, հավանաբար, կրկին կհարվածի Իրանին. Թրամփ

Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն, հավանաբար, կրկին կհարվածի Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ Միացյալ Նահանգները չորեքշաբթի գիշերը, հավանաբար, լրացուցիչ հարվածներ կհասցնի՝ նախորդ օրը տեղի ունեցած հարձակումներից հետո։ Այս մասին Թրամփը լրագրողներին ասել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հաղորդում է Reuters-ը:

Իրավիճակը սրվել է Հորմուզի նեղուցում տանկերների վրա իրանական հարձակումների պատճառով: Ամերիկյան զորքերը պատասխան հարվածներ են հասցրել իրանական թիրախներին, Իրանն էլ, իր հերթին, հարվածել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Անկարայում լրագրողների հետ նախորդ մեկնաբանություններում Թրամփն ասել է, որ փոխըմբռնման հուշագիրը, որը ծառայել է որպես ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի նախնական համաձայնագիր, «ավարտվել է»:

Այնուամենայնիվ, նա ուղղակիորեն չի ասել, արդյոք Վաշինգտոնը կվերադառնա լայնամասշտաբ պատերազմի, և դեռ պարզ էլ չէ՝ արդյոք երկու կողմի միջև բանակցությունները կշարունակվեն հրադադարը մշտական համաձայնագրի վերածելու համար՝ գրում է Reuters-ը:

«Ես չգիտեմ՝ մենք համաձայնության կհասնենք, թե ոչ։ Մենք կարող ենք դա անել առանց համաձայնագրի»,- ասել է Թրամփը:

Լրատվականը նշել է, որ ռազմական գործողությունների սրման արդյունքում կտրուկ բարձրացել են նավթի գները, ուժեղացել են Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության հետ կապված մտահոգությունները. նավագնացության տվյալները ցույց են տալիս, որ առնվազն չորս նավթագազային տանկեր չի շարունակել անցումն այդ ջրային ուղով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում