ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում զորքեր ուղարկել Իրան:
«Ոչ, ես դա անելու իմաստ չեմ տեսնում»,- Թրամփն ասել է Անկարայում՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի հետ հանդիպման ժամանակ։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը քննարկում է Իրանի Խարգ կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու և Իրանի ծովային շրջափակումը վերականգնելու հնարավորությունը։
Նույն օրն ավելի վաղ նա հնարավոր է համարել, որ արդեն երեկոյան Իրանին նոր ռազմական հարվածներ կհասցվեն, իսկ իրանական խնդիրը կարող է կարգավորվել առանց Թեհրանի հետ գործարքի:
Այնուամենայնիվ, նա նշել է, որ թույլ է տալիս բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին շարունակել բանակցությունները՝ չնայած գործընթացից իր հիասթափությանը։