Ապրիլի 17-ին կնշվի Խորհրդային Հայաստանի բազմամյա ղեկավար, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 90-ամյակը:
Հոբելյանին ընդառաջ՝ Գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպել է Հայաստանի տնտեսության, ռազմարդյունաբերության, գիտության ոլորտներում Դեմիրճյանի գործունեությանը նվիրված գիտաժողով-քննարկում:
Նշվել է, որ ռազմավարական նշանակության կառույցներին զուգահեռ Դեմիրճյանի օրոք նաև մեծ քիմիական արդյունաբերություն է հիմնվել փոքր հանրապետությունում:
Հեղինակ` Հայկ Նավասարդյան