Ե՞րբ ձեզ զեկուցվեց, որ պատերազմի շեմին ենք: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցը տրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Այն, որ պատերազմի շեմին ենք, կարծում եմ՝ ՀՀ ղեկավարներին զեկուցվել է պարբերաբար, մասնավորապես, 2011 թվականի Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո: 2018 թվականին վարչապետ դառնալուց հետո էլ այդպիսի զեկույցները եղել են պարբերաբար, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:
Այս ամբիոնից Սերժ Սարգսյանի արած հայտարարությունն էլ է եղել, երբ, ըստ էության, ինքն ասել է, որ մենք այս պահից սկսած ցանկացած պահի պետք է սպասենք պատերազմի: Ուզում ենք, որ 2 իրավիճակ տարբերենք: Առաջին իրավիճակը հետևյալն է. երբ մենք այսպես կատարյալ խաղաղ վիճակում ենք, մեկ էլ տեղեկություն է գալիս, որ պատերազմը հնարավոր է, բոլոր կարմիր լույսերը վառվում են:
Իսկ երբ պատերազմը հնարավոր է և ակնհայտ, և անընդհատ հնչում են հայտարարություններ, որ հեսա ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարց է լուծվելու, պատերազմի մասին տեղեկությունները դառնում են սովորական լրահոսի նման մի բան»,- ասաց Փաշինյանը: