• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է... 23:46
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ-ում իշխանությունը չի կարող փոխվել, որովհետև այն 2018-ից պատկանում է ժողովրդին. Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում
Քաղաքականություն
17:0603 Մայ, 2021

ՀՀ-ում իշխանությունը չի կարող փոխվել, որովհետև այն 2018-ից պատկանում է ժողովրդին. Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում

Ներկայացնենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում.

«Շնորհակալ եմ նախ կառուցողական առաջարկությունների համար: Չնայած պայմանավորվել ենք, որ այսօրվա քննարկումը տեխնիկական բնույթ է կրելու, բայց հնչել են մտքեր, որոնց չանդրադառնալն ուղղակի կարող է սխալ տպավորություն թողնել, մեր գործընկերների կողմից բարձրացված մի շարք հարցերի ես ուզում եմ անպայման անդրադառնալ:

Առաջինը՝ ՀՀ անվտանգության համակարգի հետ կապված: Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ-ի արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել, և այդ համակարգը հիմնված է եղել նախ և առաջ հայ-ռուսական համատեղ զորախումբ և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ունենալու վրա: Ես այս ամբիոնից մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, օրինակ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են ի ցույց դնել, թե մի շարք կայացված որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել, օրինակ՝ Սյունիքի մարզի համար, նրանք ուղղակի իրավիճակը խորը չեն գնահատում, որովհետև իրականում տեղի է ունեցել հակառակը. ՀՀ-ի բոլոր սահմանների պաշտպանությունը այժմ իրականացվում է, ինչպես, իմիջայլոց՝ պատերազմից առաջ, հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով և ջանքերով: Բայց դա չի նշանակում, որ պարտադիր բոլոր տեղերում պետք է համատեղ, այսպես ասած, մարտական դիրքեր կամ պոստեր դրված լինեն: Գոյություն ունի պայմանագիր, չնայած այն նաև հրապարակված է:

Հարց հնչեց Սյունիքի անվտանգության, 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ: Կարծում եմ՝ դա գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի 2 նոր հենակետ է հիմնադրվել, և այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի և ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Սա շատ կարևոր արձանագրում է: Ես նախկինում էլ, անդրադառնալով, ասել եմ՝ խնդիրն այն է, որ անվտանգային այն համակարգը, որը մենք ունեցել ենք և ունենք, տարածվել է ՀՀ-ի սահմանների վրա: Իսկ որո՞նք են այդ սահմանները՝ այդ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ Ազգային ժողովը 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Հիմա այս դահլիճում մարդիկ կան, ովքեր թմբկահարում են, թե ինչո՞ւ է ՀՀ սահմանն այստեղ և ինչո՞ւ է Շուռնուխին հաջորդում Ադրբեջանը, բայց այդ մարդիկ հիմա քափ քրտինիքի մեջ ջանքեր են գործադրում, որ սահմանն այդտեղ ֆիքսած մարդկանց համամասնական ցուցակներում տեղ զբաղեցնեն: Բայց մեկը կարո՞ղ է այս տրամաբանությունն ինձ բացատրել:

Շատ կարևոր հարց է բարձրացվում՝ կապիտալիզացնել հեղափոխության արդյունքը Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում: Իսկ ինչքանո՞վ էր դա հնարավոր: Գիտեք ինչ, կա մի մոլորություն, և այդ մոլորությունը բարձրաձայնում են նույնիսկ փորձառու մարդիկ: Օրինակ՝ ասվում է և այդպիսի տպավորություն կա, որ բանակցային գործընացում ով կառուցողական մոտեցում է ցուցաբերում, նա ճնշումների չի ենթարկվում, իսկ ով ապակառուցողական մոտեցումների է արժանանում, նա ճնշումների է ենթարկվում:

Եկեք նայենք այս պրակտիկան ինչքանո՞վ է իրականությանը համապատասխանում: 2011 թ. Կազանում Ադրբեջանն ուղղակի համաձայնեցված փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել: Եվ ի՞նչ եղավ դրանից հետո: Դրանից հետո եղավ հետևյալը՝ 2014 թ. Ադրբեջանը խոցեց հայկական ուղղաթիռ, 2015թ. աննախադեպ ծավալի հասցրեց սահմանային էսկալացիան, 2016 թ. սկսեց պատերազմ: Եվ դրա հետևանքով ի՞նչ եղավ. Ադրբեջանին սկսեցի՞ն ճնշել, ճնշումնե՞ր գործադրել՝ ո՛չ, հակառակը տեղի ունեցավ: Ես ասացի՝ փոխվեց բանակցային տրամաբանությունը, ասացին՝ ոնց որ Ադրբեջանը ճիշտ է ասում, իսկ կարող է այդ տրամաբանությամբ սկսենք, առաջ շարժվենք: Եվ ընդհանրապես պետք է հասկանանք, շատ լավ, պարզ է, որ իրադարձությունը տեղի է ունեցել 2020 թ. սեպտեմբերի 27-ին, պատերազմը բռնկվել է: Բայց այդ պատերազմն այսպես օդից է ընկե՞լ միանգամից: Իսկ 2016թ. ապրիլին ի՞նչ է տեղի ունեցել, իսկ դրան նախընթա՞ց շրջանում:

Ես իմ նախորդ ելույթում էլ ասացի, այն ժամանակ տարիներով բարձրաձայնում էինք, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելը բերելու է անշրջելի հետևանքների: 20 տարի դրա մասին խոսվել է, հասկանո՞ւմ եք՝ Ղարաբաղը հայկական կողմը սեփական ձեռքերով դուրս թողնի բանակցային գործընթացից, ինչի՝ հանուն իշխանության: Ու այո՛, այն ժամանակ Հայաստանը կարող էր ասել՝ ես առանց Ղարաբաղի չեմ բանակցում ու ոչ մի բան տեղի չէր ունենա: Ավելին ասեմ, որ այդպես մեծ-մեծ խոսում են, եկեք տեսնենք 1999 թվականին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովում կոնսենսուսով ինչ է ընդունվել:

Փաստաթուղթ, որը կոչվում է, վերնագրին ուշադրություն դարձրեք, Եվրոպայում անվտանգության խարտիա, որն ընդունվել է կոնսենսուսով, Հայաստանն ամենաբարձր մակարդակով մասնակցել է և կողմ է քվեարկել: Եվ ի՞նչ է գրված այդտեղ: Եկեք մեջբերում անենք. «Մարդու իրավունքների, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը բացի այն բանից, որ ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պիտի հակառակը՝ ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոհիշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պաշտպանության և խթանման միջոցներ են գոյություն ունեցող պետության ներսում»:

Այդ փաստաթղթին 1999 թվականին ՀՀ-ն կողմ է քվեարկել: Դե հիմա եկեք դնենք շարքի մեջ՝ Լեռնային Ղարաբաղին դուրս ես թողնում բանակցային գործընթացից, ասում ես՝ նորմալ է, որ միջազգային հանրությունն ազատագրված տարածքները համարում է օկուպացված, գնում Ստամբուլում կողմ ես քվեարկում Եվրոպայի անվտանգության խարտիային, որտեղ այս պարբերությունն ունի առանցքային նշանակություն, ու հետո ի՞նչ ես ուզում:

Ի՞նչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո: Հեղափոխությունից հետո տեղի է ունեցել մի պարզ բան. մենք, որ ասել ենք նույն կետից չենք սկսելու, ո՞րն է նույն կետը, երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ լավատեսության տեղ չի թողնում և անընդունելի են Ադրբեջանի ակնկալիքները: Մենք պիտի գնայինք, գայինք ասեինք՝ պատերազմը պետք է կանխել, ուրեմն գնանք այդ անընդունելի պայմանները ընդունե՞նք, այո՞: Ժողովուրդ, լավ եկեք ի վերջո խոստովանենք: Մենք հուսահատ կռիվ ենք տվել այդ ամեն ինչի դեմ: Չենք հանձնվել, կռիվ ենք տվել: Եվ ուզում եմ ասել՝ այսօր կա այդ կռիվը: Մենք այնպես չէ, որ կաբինետներում փակված ենք տվել այդ կռիվը: Ես չեմ հասկանում, ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, հազար ներողություն, դա նորմալ է՞, երբ քաղաքական նպատակահարմարությամբ... ես ասացի, որ զոհերի թիվը ... 5000 զոհ մենք չունենք: Առավել ևս մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, դա նորմա՞լ է, որ մեկն ասում է 5000 մարդ տարավ կոտորեց, 7000 մարդ տարավ կոտորեց: Այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել: Իմ որդին եղել է առաջնագծում՝ այն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք-կողքի, իրար մարմիններով կպած մարդ է եղել, զոհվել է: Որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը, ոչ թե ...: Այդ մարդու անուն ազգանունը կա, դա ստուգելի փաստ է:

Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել, կներեք արտահայտությանս, այնպիսի հուսահատ կռիվ ենք տվել, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը ժամանակին տվել է Ավարայրի դաշտում, Սարդարապատում ու տասնյակ այդպիսի օրինակներ: Որովհետև մենք համարել ենք, որ որպես ազգ, որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է պայքարենք մեր իրավունքների համար: Չենք հանձնվել մենք: Բանակցային ամբողջ գործընթացը եղել է մեր ազգային և պետական շահերից նահանջի գործ...: Ի՞նչ պետք է անեինք: Պետք է ասեինք, այո, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ... եկեք հաշվենք, ի վերջո Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունն ինչքան է: Գնացեք, թող բացատրեն: Նախորդ օրն ասել է այդ մարդը «Լեռնային Ղարաբաղի բնակչություն»: Դուք լսե՞լ եք՝ ես երբևէ ասեմ Լեռնային Ղարաբաղի բնակչություն: Ես ասել եմ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ: Ի՞նչ տարբերություն: Ժողովուրդը սահմանադրական սուբյեկտ է, որին պատկանում է իշխանությունը, որը ձևավորել է իր իշխանությունը: Բնակչությունը ո՞րն է: Եվ մի հատ էլ նամակ է գրում, ասում է՝ եկեք նայենք, հասկանանք ադբեջանցիներն ինչքան են: Ասում է Շուշիի հարց երբեք չի քննարկվել: Բոլորն ասում են՝ ո՛չ, չի քննարկվել: Ասում է՝ ուղիղ խոսքն ո՞ւմ են ասում: Բայց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը ծառերի տա՞կ էր ապրելու, ավտոների մե՞ջ էր քնելու:

Այո՛, մենք կռիվ ենք տվել: Եվ ասում եմ՝ իմ ընտանիքն այդ կռվի մեջ է եղել: Որևէ մեկը չի կարող ասել, որ ես իմ որդու անվտանգության համար 1 մմ ավել բան եմ արել, քան մյուս տասնյակ հազարավոր երեխաների համար: Որևէ մեկը չի կարող այդպիսի բան ասել: Նույն խրամաբջիջի մեջ գտնվող տղան՝ իմ որդու ընկերը, որ իր նման կամավոր է մեկնել, որովհետև մեր օրենքում այդպիսի անհասականի բան կա, որ մի տարի զորացրվածներին չենք մոբիլիզիացնում: Մեր ամենամարտունակ հատվածին չենք մոբիլիզացնում: Նույն խրամաբջիջի մեջ, ականանետի պայթյունից, կողք կողքի իրար կպած են եղել, այդ տղան զոհվել է, իմ որդին՝ ոչ: Ո՞վ է որոշել դա:

Մենք կռիվ ենք տվել, որովհետև ես այս ամբիոնից և դրանից առաջ ասել եմ՝ մենք Վարդան Մամիկոնյանի սերունդներն ենք, մենք Արամ Մանուկյանի սերունդներն ենք: Գուցե մեր սխալն այն էր, որ Արամ Մանուկյանի լիազորությունները չէինք վերցրել: Որ առաջնագիծ խաբար անողներին, որ թողեք եկեք, ի՞նչ գործ ունեք, որ լիազորություն ունենայինք պատերի տակ գնդակահարեինք...

Անընդհատ խոսում են արդարության և արդարադատության մասին: Սա Հայաստանի Հանրապետությունում 2001թ. բանտերում գտնվող մարդկանց թիվն է: Մենք տասնյակ տարիներով կռիվ ենք տվել: Ես շատ եմ քննադատում դատական համակարգին, հիմա ուզում եմ ի պաշտպանություն դատական համակարգի մի բան ասել՝ տարիներով կռիվ ենք տվել, այդ թվում՝ դուք, այդ թվում՝ ես, որ ձու գողացող մարդուն կալանք են տալիս, տարիներով պահում են կալանքի տակ: 2001թ. Հայաստանի բանտերում եղել է 7 հազար 428 մարդ: 2021թ. Հայաստանի բանտերում 1967 մարդ կա: Սրանք կոնկրետ մարդիկ են, ընտանիքներ, երեխաներ, որոնց հայրերը... Մենք ժողովրդին տվել ենք ազատություն: Եվ ասացի, որ արդարության հեղափոխությունը եղել է, առաջին հերթին, արդարության և արդարադատության համար: Այո: Իսկ արդարության և արդարադատության հիմնարար սկզբունքը հետևյալն է, ես նախորդ անգամ ասացի, որ սկզբունքը հետևյալն է՝ ավելի լավ է հանցագործը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում: Իրավաբան գործընկերներն ինձ ուղղում են, ասում են՝ սկզբունքն այսպես է՝ ավելի լավ է տասը հանցագործ մնա ազատության մեջ, քան մի անմեղ մարդ հայտնվի բանտում:

Որովհետև այսօր չէ, վաղը հանցագործին դու կբռնես և արդարադատությունը կիրականացնես, իսկ երբ անմեղ մարդը 3 տարի, 5 տարի, 10 տարի բանտում է, իր երեխայի ճակատագիրն այլևս չես կարող վերականգնել: Այո, , ճիշտ եք ասում, բազմաթիվ հանցագործներ կան ազատության մեջ, բայց այսօր Հայաստանի բանտերում անմեղ մարդ չկա՝ մեկ: Մեր խոստումը կատարել ենք: Եվ մենք, այո, հեղափոխություն ենք արել: Մենք ասել ենք՝ վենդետաներ չենք իրականացնելու: Այսօր խոսում են, ասում են բռնապետական իշխանություն է հաստատված Հայաստանում: Հայաստանում չի կարող բռնապետական իշխանություն լինել, որովհետև 2018 թ. մենք մեզ զրկել ենք բռնապետություն լինելու հնարավորությունից: Մենք ենք մեզ զրկել: Մենք եթե ուզենայինք, 2018 թ. հնարավորություն ունեինք տեսականորեն այնպիսի մի բռնապետություն ստեղծել, որ այդ թվում՝ այստեղ և այստեղից դուրս խոսողները շնչելուց, արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին և երեք անգամ խոնարհվեին, նոր շնչեին և արտաշնչեին: Բայց մենք մեզ զրկել ենք այդ հնարավորությունից: Որովհետև չենք կարող ուրանալ մեր անցած ճանապարհը:

Սխալներ, սխլաներ, սխալներ: Այստեղ ձախողեցիք, այնտեղ ձախողեցիք: Մենք կռիվ ենք տվել բոլոր ձախողումների դեմ: Ելույթ ունեցողներից մեկը մի բան ասաց, մտքումս տպավորվեց, ասաց՝ հաղթանակը մսխվել է... մի այդպիս արտահայտություն հնչեցվեց: Այո, այսօր կանգնում են առաջնագծի մասին են խոսում: Բա, 30 տարի, որ առաջնագիծ էին թալանում, դղյակներ կառուցում փարիզներում ու հռոմներում, ինչո՞ւ չէիք խոսում: Հակառակը՝ կերակրատաշտը ձեզ փայը շպրտում էր, հավաքում էիք, դուք էլ ձեր տներն էիք առնում: Բա ինչո՞ւ չէիք խոսում: Որովհետև մամուլի ազատության օրն այսօր չի ստեղծվել: Մամուլի ազատության օրը շատ վաղուց է ստեղծվել: Իսկ դուք այդ մամուլի ազատությունից օգտվելու համար առավոտ, կեսօրին և երեկոյան թույլտվություն էիք ստանում համապատասխան տեղերից և մարմիններից: Այո, մենք ձեզ էլ ենք տվել ազատություն, բայց դուք չեք ուզում այդ ազատությունը: Որովհետև ազատությունը նաև պատասխանատվություն է: Որովհետև կերակրատաշտը ձեզ համար ավելի կարևոր է, քան որևէ ազատություն:

Կար նաև ուրիշ խնդիր, որ մեզ ասում էին՝ ինչո՞ւ իրավիճակի մասին բաց չէիք ներկայացնում, որովհետև իրավիճակի մասին բաց ներկայացնել, ասել ժողովուրդ, այսպիսին է իրավիճակը, նշանակում է ընդհանրապես որևէ դիմադրության ռեսուրսը սպառել: Այսինքն բոլոր քարտերը բացել: Կամ էլ մյուս կողմից ասում էին՝ իսկ այն ժամանակ, որ Գլխավոր շտաբի պետն այսպիսի բան էր ասում, ինչի՞ դուք չէիք հակադարձում: Այսինքն երկրի վարչապետը պետք է իր ենթակայի հետ հրապարակային բանավեճի մեջ մտնի՞: Այդ լո՞ւրջ եք ասում: Մի պայմաններում, հարյուր անգամ չենք դրե՞լ այդ հարցը, ասել ենք՝ ժողովուրդ, այսպիսին է իրավիճակը, կարողանալո՞ւ ենք պահել, թե չենք կարողանալու, ասել են՝ այո, դժվարությամբ, բայց կպահենք:

Եվ գրավոր էլ զեկուցել են, որ «ոչ մի քայլ հետ սկզբունքով» արևելյան օպերացիոն ուղղությամբ մենք կարողանում ենք կանգնեցնել և ջախջախել հակառակորդին: Այդ պայմաններում պետք է գնային ասեինք՝ դե այո, ժողովուրդ, 7 շրջանները տալիս ենք, Ղարաբաղի կեսը տալիս ենք: Ինչի՞ պիտի ասեինք, բայց եթե նույնիսկ ասեինք, պետք է հանեին այդ թղթերը, ասեին՝ մենք զեկուցել ենք, որ մինչև Խաղաղ օվկիանոս պատրաստ ենք վերցնել, և այս ազգադավ իշխանությունը ծախեց: Մեր խնդիրն այն է, որ այո, մենք երկրում 30 տարվա ընթացքում չենք ստեղծել ինստիտուտներ, մենք բաժանել ենք ինստիտուտների դիպլոմներ և չենք ստեղծել ինստիտուտներ: Մեզ թվում էր, թե մի կայացած ինստիտուտ կա, պարզվեց՝ այդ էլ չկա:

Բայց մյուս կողմից էլ ես ուզում եմ հետևյալն անենք, մենք ի վերջո ինչի՞ պետք է պատրաստվենք: Մենք պետք է պատրաստվենք անվտանգության, տարածաշրջանային կայունության և կրկին եմ ասում՝ մեր տարածաշրջանում իրադրությունը պետք է փոխվի, բայց դա միայն մեզնից չէ կախված և չի կարող միայն մեզնից կախված լինել: Եվ մենք պետք է, այո, նաև այն գլոբալ պրոցեսները, որ տեղի են ունենում, ճիշտ արձանագրենք: Օրինակ՝ երբ Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից այնպիսի հայտարարություններ են հնչում, որոնք ողջունում ենք, այդ հայտարարությունները հնչում են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար: Այդ հայտարարությունները չեն հնչում տարածաշրջանը բորբոքելու համար: Սա շատ կարևոր արձանագրում է, և ես երևի այդպիսի բան պետք է չասեմ, բայց ուզում եմ բոլորս տեղյակ լինենք, որ աշխատանքային պրոցեսների արդյունքում է դա նաև տեղի ունենում: Մենք այդ խոսասկցությունն ունենում ենք և մենք էլ ենք ասում, մեզ էլ է ասվում՝ այ այս որոշումները մենք ընդունում ենք, աշվի առնելով, այդ թվում՝ իմ նշած գործոնները: Բայց շատ կարևոր է, որ այս հայտարարությունները ծառայեցվեն ոչ թե բորբոքելու համար, այլ կարևոր է, որ այս պրոցեսներն օգտագործվեն կայունություն ապահովելու համար:

Հայաստանի նախկին ղեկավարները Հայաստանին մեղադրում են պատերազմ բորբոքելու մեջ: Հայաստանին մեղադրում են, որ, բանը հասել է այտեղ, ասում է՝ խաղաղ բնակչությանը մենք հարվածել ենք, դրանից հետո Ադրբեջանը նոր հակագործողություն է արել: Այսինքն Ստեփանակերտը չի ռմբակոծվել, այդ մարդիկ տեղյակ չեն եղել, այսինքն Մարտակերտը չի ռմբակոծվել, այսինքն Վարդենիսը չի ռմբակոծվել, Ղազանչեցոց եկեղեցին չի ռմբակոծվել: Իսկ այդ Վարդենիսի անուն տվողները ինչի՞ չեն իրենց կուսակցության ղեկավարներին ասում՝ այս ի՞նչ եք այսպես ասում, իսկ Վարդենիսում առաջին օրերին խաղաղ բնակիչ է զոհվել: Չեն նկատում այս ամեն ինչը, որովհետև իրենց թվում է, թե «власть меняется»: Իրենք սխալվում են, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը չի կարող փոխվել, որովհետև իշխանությունը 2018 թվականից պատկանում է ժողովրդին: Այսինքն՝ ի՞նչ, ժողովուրդն իշխանություն չի՞ ունենալու Հայաստանում, բացառված է, մոռացե՛ք դրա մասին, հանկարծ մտքներովդ էլ չանցնի:

Եվ այստեղ ուզում եմ ողջունել «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտեցումը, որ կապ չունի՝ ով ինչ կարգավիճակ կունենա, իշխանությունը չի փոխվելու, որովհետև իշխանությունը պատկանում է ժողովրդին: Դա անփոփոխելի է: Դա անցավ, դա 2018 թվականից առաջ էր: Անփոփոխելի է և այս հարցերն անպայման հնչելու են: Պետք չէ թաքցնել, այո, այս պատերազմը մեզ թուլացրել է, մեզ՝ գործող կառավարությանը թուլացրել է և մենք ուզում ենք գնալ ժողովրդի մոտ ու վերգտնել մեր ուժը: Եվ այս խոսակցությունը պետք է տեղի ունենա: Այն ժամանակ մենք թիմով էլ ասում էինք բանակցային գործընթացի մանրամասները չբացենք, այնուամենայնիվ այդքան շատ մանրամասն չանենք, որովհետև դա կարող է Հայաստանի պետական շահերին վնասել, բայց պետական շահերի մասինը ո՞րն է: Մարդիկ հիմա արդեն քարտեզներ կգծեն՝ խորհուդ տալով, թե որտեղից կարելի է սողոսկել: Հիմա ոչ թե Վարդենիսի համար են մտածում, բայց բոլորովին ուրիշ բանի մասին են մտածում: Ըստ էության, մի քիչ այդպես շատ պատեհ չէր, բայց ես ստիպված էի արձագանքել:

Շնորհակալ եմ, կհանդիպենք մյուս շաբաթ»:

Դիտումների քանակ56
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար 23:4620 Սեպ, 2026
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015