Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև բարդ ընտրության առջև, և սա անդրադառնում է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի վրա, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը տեսնել ԵԱՏՄ-ում, սակայն ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է: Օվերչուկը նաև հայտնել է, որ Ռուսաստանը կողմ է Հարավային Կովկասում խաղաղությանը, և ի սկզբանե հենց Մոսկվայի ջանքերն են հանգեցրել նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալ հարաբերություններ են կառուցվում: Նրա խոսքով Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի այն տնտեսական առավելությունները, որ այժմ ունի:
Նա նաև նշել է, որ ստեղծված իրավիճակը կքննարկվի մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: