Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 6193 ընտանիք, որից իրացվել է 2857-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
-
բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
-
անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
-
գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։
Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։